- September 14, 2021
- Posted by: admin
- Category: Նորություններ
Arzamas հարթակի գլխավոր խմբագրի տեղակալ Ալեքսանդր Բորզենկոն ժամանակակից լրահոսն անվանում է ինֆորմացիոն քաոս, որտեղ բացատրական լրագրությունը շատ պահանջված է․ ընթերցողը փնտրում է պարզ ու հակիրճ տեղեկատվություն։
Հայաստանյան մեդիայում բացատրական լրագրությունը նոր է զարգանում․ ինչ ձևաչափերով և ինչպես գրել բացատրական նյութեր, օրեր առաջ քննարկեցինք Meduza կայքի Разбор բաժնի բացատրական ֆորմատները ստեղծած մասնագետներ Ալեքսանդր Բորզենկոյի և Դենիս Դմիտրևի հետ։
«Բացատարական լրագրությունը նույն լեզվից նույն լեզու թարգմանելու ժանրն է։»
«Մի կողմից՝ լրագրությունը հանրությանը նորությունը մատուցելու ու պարզաբանելու մասնագիտությունն է։ Բայց մյուս կողմից՝ որոշ դեպքերում (օրինագծեր, օրենքում փոփոխություններ, գործող համակարգեր և այլն) հենց լրագրողները կողմորոշվելու և հանրությանը ավելի պարզ լեզվով տեղեկությունը փոխանցելու խնդիր ունեն։ Ու այստեղ է, որ բացատրական լրագրության անհրաժեշտությունն է առաջանում։ Այս դասընթացն օգնեց ինձ ավելի լավ հասկանալ այս ժանրի տարբեր ձևաչափերը»։
Դասընթացի մասնակիցներն ուսումնասիրեցին բացատրական լրագրության տարբեր ձևաչափեր, փորձեցին գրել բացատրող տեքստեր, ձևակերպել հարցեր, կատարել փաստերի ստուգում, գտնել ներկայացված բացատրությունների համար ճիշտ լրահոս։
Բացատրական լրագրության թեմայով Ալեքսանդր Բորզենկոյի հետ հարցազրույցը կարող եք կարդալ media.am-ում։
Դասընթացը կազմակերպվել է շվեդական Fojo մեդիա ինստիտուտի հետ համատեղ։