Ամփոփեցինք «Լսիր ինձ հիմա» փոդքասթինգի ծրագիրը

Արդեն 2 տարի է՝ «Լսիր ինձ հիմա» ծրագրի փոդքասթերների հետ տարածում էինք լսելու ու աուդիո պատմասության մշակույթը Հայաստանում, ստեղծել էինք փոդքասթերների համայնք, որտեղ տարբեր ոլորտի ու մասնագիտության տեր մարդիկ բովանդակություն էին ստեղծում՝ ձայնային ստորիթելինգով։

Օրերս կայացավ «Լսիր ինձ հիմա» փադքասթինգի ծրագրի ամփոփիչ հանդիպումը, որը առիթ էր խորհելու՝ ինչպես են արդեն փորձառու փոդքասթերները պատկերացնում աուդիո պատմասության ապագան Հայաստանում, ինչ են սովորել շուրջ երկու տարի փոդքասթներ արտադրելու, լսարանի հետ շփվելու, աուդիա կոնֆերանսների մասնակցելու և իրար հետ շփվելու ընթացքում։

Միջոցառումն էմոցիոնալ էր, քանի որ ազդարարում էր թիմային աշխատարանների վերջը, սակայն այն նաև սկիզբ էր այս մեդիան տարածելու այլ կրթական միջավայերում․ լույս ընծայվեց «Փոդքասթինգ․ Ձայնային պատումներ» ձեռնարկը, որը կօգտագործեն նաև մեդիա կրթությամբ զբաղվող համալսարանները։


Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:



Leave a Reply