- June 8, 2021
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
Կարևորելով լրագրողների դերը և մասնագիտական պատրաստվածությունը կոնֆլիկտային և ճգնաժամային իրավիճակներում՝ 2021թ-ի սեպտեմբերին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում է հակամարտությունների լուսաբանման լրագրության դպրոց։
Հակամարտություններ լուսաբանող լրագրողները հաճախ են բարդ հարցերի և իրավիճակների առաջ կանգնում։ Դրանցում կողմնորոշվելու և ճիշտ լուծումներ գտնելու, փաստարկված տեղեկություններ և ազդեցիկ պատմություններ ներկայացնելու համար նրանց փորձ, գիտելիք, հմտություններ են անհրաժեշտ։
Հակամարտությունների լուսաբանման դպրոցում մասնակիցները․
Կխորացնեն իրենց գիտելիքները՝ ուսումնասիրելով
- հակամարտությունների տեսություն և պատմություն,
- hակամարտությունների լուսաբանման առանձնահատկություններ,
- էթիկայի սկզբունքներ,
- մարդու իրավունքներին առնչվող հիմնահարցեր։
Կկատարելագործեն իրենց հմտությունները՝ սովորելով․
- վիզուալացնել պատմությունը,
- օգտագործել բաց տվյալներ,
- ստեղծել մուլտիմեդիա նյութեր։
Ինչպես նաև․
- Կաշխատեն ոլորտի մասնագետների հետ,
- Կծանոթանան արտերկրի լրատվամիջոցներում հակամարտություններ լուսաբանող գործընկերների աշխատանքներին,
- Կփորձարկեն լրագրողական ժամանակակից ժանրեր և ձևաչափեր,
- Կունենան հնարավորություն ստանալու դրամաշնորհ և գործընկերների հետ իրագործելու համատեղ նախագծեր։
Դպրոցի տևողությունը մեկ (1) շաբաթ է։ Կազմակերպվելու է սեպտեմբերին։ Առաջին դպրոցի հիմնական դասընթացավար Նաոմի Գոլդսմիթն է (Naomi Goldsmith), որը BBC-ի միջազգային լրատվական ծառայության համար հակամարտություններ է լուսաբանել աշխարհի ամենաթեժ կետերից, այդ թվում՝ Աֆղանստանից, Հարավային Սուդանից և Լիբիայից, մասնագիտական վերապատրաստման դասընթացներ է կազմակերպել խոսքի ազատության հարցում խնդիրներ ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը, Վիետնամը։ Երկրորդ դպրոցի հիմնական դասընթացավարն Իլեյն Քոբն է (Elaine Cobbe), որը զինված բախումներ, հակամարտություններ է լուսաբանել CBS News-ի համար Իրաքից, Կոսովոյից և Ռուանդայից, նոմինացվել է «Emmy» մրցանակի «CBS 48 Hours»-ի շրջանակում պատրաստած «Paris Under Attack» լուսաբանման համար։
Դասերը անցկացվելու են հիբիդային ձևաչափով՝ առկա և հեռավար։ Առկա դասերը կանցկացվեն Երևանից դուրս (Ծաղկաձոր, Աղվերան) և նախատեսված են օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը և սեպտեմբերի 22-ից 28-ը։
Ուսուցումը ներառելու է ինչպես տեսական, այնպես էլ գործնական աշխատանք, քննարկումներ, դիտումներ։ Դասերը վարելու են նաև հայ և արտասահմանյան այլ մասնագետներ։ Աշխատանքային լեզուն հայերենն է, անհրաժեշտության դեպքում որոշ դասեր կանցկացվեն թարգմանաբար։
Մասնակցությունը դպրոցին անվճար է։
Ովքե՞ր կարող են դիմել
- հակամարտություններ, բախումներ լուսաբանող և/կամ թեմայի նկատմամբ մասնագիտական հետաքրքրություն ունեցող լրագրողները և բլոգերները,
- հակամարտությունների թեմայով հետաքրքրվող ուսանողները,
- խոցելի խմբերի, սահմանամերձ համայնքների, փախստականների հետ աշխատող, ինչպես նաև՝ թեմայի շուրջ հետազոտություններով և հակամարտությունների փոխակերպման խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
Կազմակերպվելու է երկու (2) դպրոց. յուրաքանչյուր դպրոցի մասնակիցների քանակը սահմանափակ է՝ 15 անձ (10 լրագրող և հասարակական ոլորտի 5 ներկայացուցիչ):
Ինչպե՞ս է կատարվելու ընտրությունը
Լրագրության ամառային դպրոցի ունկնդիր դառնալու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը մինչև 2021թ-ի օգոստոսի 12-ը։
Մասնակիցները կընտրվեն մրցութային կարգով՝ հաշվի առնելով
- հայցադիմումի բովանդակությունը,
- աշխատանքային և հակամարտությունների լուսաբանման փորձը,
- թեմայի շուրջ հրապարակումների առկայությունը,
- թեմայի նկատմամբ հետաքրքրվածությունը և մոտիվացիան,
- աշխատաանքի փորձը ոլորտային հասարակական կազմակերպություններում։
Մասնակիցների ընտրությունը կկատարի ՄՆԿ-ի մասնագետներից և հրավիրված փորձագետներից ստեղծված հանձնաժողովը։ Նախնական ընտրություն անցած դիմումատուների հետ հնարավոր է՝ հարցազրույց անցկացվի։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հարություն Ծատրյանին՝ htsatryan@
Հակամարտությունների լուսաբանման մեդիա դպրոցը կազմակերպվում է շվեյցարական «HEKS/EPER» և գերմանական «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ «Զորեղացնելով հակամարտությունների լուսաբանման վերաբերյալ լրագրողների գիտելիքը և հմտությունները» ծրագրի շրջանակում:
Բարեւ Ձեզ։ Շնորհակալ կլինեմ այս դասընթացին մասնակցելու հնարավորություն տալու համար։
Ես ցանականում եմ խորացնել գիտելիքներս այս առումով