- May 12, 2021
- Posted by: admin
- Category: Նորություններ
ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ լրագրողների համար կազմակերպել էինք վերապատրաստման եռօրյա դասընթաց Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) և Ընտրական համակարգերի միջազգային հաստատության Հայաստանի գրասենյակի (IFES) հետ համատեղ։
Առաջին երկու օրերին լրագրողները ուսումնասիրեցին ընտրական գործընթացների լուսաբանման, ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ մանրամասները։
Իսկ երրորդ օրը՝ ապատեղեկատվության և կեղծ լուրերի դեմ պայքարի, դրանց նույնականացման և փաստերի ստուգման փուլն էր։
Դասընթացը կազմակերպվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար», «Հայաստանում ընտրական և քաղաքական գործընթացների ամրապնդում» ծրագրերի և Հանրային լրագրության ակումբի կողմից իրականացվող «Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է EED (European Endowment for Democracy) կազմակերպությունը։