Ագրարային համալասրանի դասախոսները խուսափում են մեդիա մանիպուլյացիաներից

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում մեդիագրագիտության վերապատրաստման հերթական դասընթացն էր․ այս անգամ Ագրարային համալսարանի հայոց լեզվի դասախոսների համար։

Դասընթացի ընթացքում քննարկեցինք, թե ինչպես վերլուծել մեդիայի ուղերձները և խուսափել մեդիա մանիպուլյացիաներին տրվելուց։

ՄՆԿ թիմը դասախոսներին օգնեց նաև ավելի լավ հասկանալ մեդիայի աշխատանքը, սոցցանցերի տեղեկատվական միջավայրը, քննադատորեն վերլուծել ոչ միայն տեքստի, այլև պատկերի լեզուն, ստուգել աղբյուրները, բացահայտել դավադրությունների տեսությունները։

Ագրարային համալսարանում Հայոց լեզու և հաղորդակցություն առարկայի ծրագրում արդեն ներառված են մեդիագրագիտության դասեր․ մասնակիցները մտադիր են ավելի խորացնել դասընթացի թեմաների ներառումը դասավանդման մեջ։



Leave a Reply