- November 12, 2019
- Posted by: admin
- Category: Նորություններ
Նոյեմբերի 1-8-ը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարել էր մեդիագրագիտության շաբաթ։
Շաբաթվա ընթացքում կազմակերպվեց սեմինար ուսուցիչների համար, որի ընթացքում ներկայացրինք մեր նոր բրոշուրներ դասավանդողների համար:
Դպրոցներում, գրադարաններում, կրթական կազմակերպություններում անցկացվեցին դասեր, քննարկումներ, խաղեր ու դիտումներ։
Մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումները, մեդիագրագիտության վերաբերյալ նյութերը առցանց տարածվում են սոցիալական ցանցերում #MILWEEKARM19, #եսմեդիագրագետեմ հեշթեգերի ուղեկցությամբ։
Մեդիագրագիտության շաբաթը Հայաստանում արդեն երկրորդ տարին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն անցկացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ։ Սա միջազգային շարժում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է ամեն տարի աշնանը՝ նպատակ ունենալով ավելի մեծ ուշադրություն հրավիրել մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևոր խնդիրների վրա։