- February 10, 2021
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
Մարտի 10-12-ը շվեդական FOJO մեդիաինստիտուտը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում են սոցիալական մեդիա կառավարման և կոնտենտ մարքեթինգի դասընթաց լրատվամիջոցների խմբագիրների, SMM մասնագետների և թեմայով հետաքրքրված փորձագետների համար։
Այն կվարի մարքեթինգային խորհրդատու, Ռիգայի Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցի և Շվեդիայի Կարլ Լայնուսի համալսարանի դասընթացավար Լինոր Գորալիկը։
Դասընթացի հիմնական թեմաներն են․
– SMM ռազմավարություն և մարտավարություն,
– արդյունավետ և մատչելի SMM նախագծերի մշակում,
– սոցիալական հարթակներում լսարանի ձևավորում,
– սոցիալական ցանցերից կայքի համար այցելությունների ձեռք բերում,
– լսարանի կողմից ստեղծված բովանդակության (user-generated сontent) հետ աշխատանք։
Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև մարտի 3-ը։
Նախընտրությունը տրվելու է այն թեկնածուներին, որոնք զբաղվում են խմբագրության SMM-ով և հետաքրքրված են սոցիալական ցանցերի կառավարման նոր մոտեցումներով ու ռազմավարությամբ։ SMM-ի փորձ ունենալը ցանկալի է։
Դասընթացն անցկացվելու է առցանց, zoom հարթակում։ Աշխատանքային լեզուն ռուսերենն է։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մարինե Քոչարյանին՝ [email protected] էլ․փոստի հասցեով կամ +374 55 58 36 35 հեռախոսահամարով։
Շատ բարձր եմ գնահատում Լինորի մասնագիտական ունակությունները, ուրախ կլինեի եւս մեկ անգամ նրան լսելու հնարավորություն ունենալ