- March 21, 2019
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը աշխատանքի է հրավիրում ծրագրավորման մասնագետի` լրատվամիջոցների աշխատանքին աջակցելու նպատակով։ Ծրագրավորման մասնագետը պետք է լրագրողական պատմությունները համապատասխանեցնի ժամանակակից մուլտիմեդիա ձևաչափերի տեխնիկական չափանիշներին և նոր գործիքներին:
Պարտականություններ
– Մասնակցում է գործընկեր լրատվամիջոցների մուլտիմեդիա պատմությունների ստեղծմանը որպես տեխնիկական մասնագետ/ծրագրավորող,
– աջակցում է առցանց գործիքներից, հարթակներից (Readymag, Tilda, Adobe Spark, Medium, WordPress, Drupal, և այլն) օգտվելու հարցում,
– օգնում է մուլտիմեդիա պատմությունները համակցել լրատվամիջոցների գործող կայքերին,
– անհրաժեշտության դեպքում իրականացնում է խորհրդատվություն և ներկայացնում գրավոր հաշվետվություն ծրագրի ղեկավարին:
Պահանջվող որակավորումներ
– Բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման, վեբ-դիզայնի բնագավառում,
– առնվազն 2 տարվա համապատասխան մասնագիտական փորձ,
– կայքերի պատրաստման և սպասարկման փորձ, Java, javascript, node, nodejs, php իմացություն,
– կոդերի ինտեգրման, տվյալների վիզուալիզացիայի, մուլտիմեդիա գործիքների, այդ թվում՝ սոցիալական ցանցերի հետ աշխատելու փորձ (խնդրում ենք օրինակները նշել ուղեկցող նամակում),
– հաղորդակցման հմտություններ տարբեր գիտելիքներ, հմտություններ և պատրաստվածություն ունեցող մարդկանց և թիմերի հետ աշխատելու համար,
– ուսուցանելու, խորհրդատվության, ոչ ֆորմալ կրթական գործընթացներում աշխատելու փորձ և պատրաստակամություն,
– տեղեկատվական, լրագրողական ոլորտում աշխատելու փորձը ցանկալի է,
– լեզուների իմացություն՝ հայերեն, անգլերեն (ռուսերենը ցանկալի է)։
Ծրագրավորողը աշխատելու է նախապես հաստատված ժամանակացույցով, որը չի նախատեսում ամսական լրիվ ծանրաբեռնվածություն և ամբողջական հաստիք: Պահանջվող ժամանակահատված՝ 15 ամիս։
Դիմելու ընթացակարգ
Խնդրում ենք [email protected] էլ․հասցեին «Ծրագրավորման մասնագետ» վերնագրով նամակով ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝
– ինքնակենսագրական/Resume, որտեղ նշված լինեն նմանատիպ աշխատանքներ,
– ուղեկցող նամակ:
Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։ Դիմումների վերջնաժամկետը 2019 թ. ապրիլի 14-ն է։
Կազմակերպության մասին
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Հայաստանի մեդիադաշտում աշխատում է ավելի քան 20 տարի: Աջակցում ենք արտահայտման ազատությանը, անկախ լրատվամիջոցների կայացմանն ու զարգացմանը, մասնակցում ենք մեդիա օրենսդրության բարելավմանը, լրագրողների իրավունքների պաշտպանությանը։ Առաջնորդվում ենք «Ինֆորմացիան փոփոխության ուժ ունի» կարգախոսով: Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով կազմակերպության կայք՝ https://mediainitiatives.am/: