Հաղորդակցության մենեջերի աշխատանք ՄՆԿ-ում

Աշխատանքի նկարագրություն

Գործադիր տնօրենի անմիջական ղեկավարությամբ և ծրագրերի մենեջերների հետ համագործակցությամբ՝ հաղորդակցության մենեջերը պատասխանատու է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հաղորդակցության ռազմավարության նախագծման, մշակման և իրականացման համար: Նրա անմիջական գործառույթն է կազմակերպության գործունեության տեսանելիության ու հասանելիության ապահովումը:

Պարտականությունները

– Գրել, խմբագրել և հրապարակել լուրեր, պատմություններ և հայտարարություններ կազմակերպության կայքի համար,
– ապահովել ՄՆԿ-ի ներկայացվածությունը սոցիալական ցանցերում, մասնավորապես Facebook, Twitter, Vimeo, YouTube և Instagram հարթակներում,
– ապահովել կապը լրատվամիջոցների և լրագրողների հետ՝ կազմակերպության գործունեությունը հանրայնացնելու նպատակով,
– մասնակցել միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին՝ տարբեր բաժինների աշխատակիցների հետ համագործակցությամբ,
– պատրաստել և տարածել մամուլի հաղորդագրություններ՝ ապահովելով տարբեր միջոցառումների պատշաճ լուսաբանումը,
– համակարգել հաղորդակցական նյութերի (բրոշյուրներ, բաներներ և այլն) ժամանակին և բարձր որակով արտադրությունը,
– համակարգել կազմակերպության ներքին հաղորդակցությունը:

Պահանջվող որակավորումներ

– Բարձրագույն կրթություն՝ հաղորդակցության, լրագրության, հանրային կապերի, հասարակական գիտությունների կամ հարակից այլ ոլորտում,
– Հայաստանի մեդիադաշտի լավ իմացություն,
– հաղորդակցության, տեղեկատվական կամ մեդիա արտադրության ոլորտում առնվազն երեք տարվա աշխատանքային ​​փորձ,
– հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
– սոցիալական մեդիայի իմացություն, լուսանկարչական հմտություններ, վիդեոարտադրության գիտելիքը կդիտվի որպես առավելություն,
– թիմում աշխատելու և հաղորդակցվելու կարողություն, կազմակերպչական և վերլուծական հմտություններ, ստեղծարար մտածողություն, տարբեր խմբերի ու լսարանների հետ համագործակցելու հմտություն:

Դիմելու ընթացակարգը

Պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել  ինքնակենսագրական/CV և մոտիվացիոն նամակ [email protected] էլհասցեով՝ նամակի վերնագրում նշելով «Communications Manager»: Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

Դիմումների վերջնաժամկետը 2019 թ. մարտի 31-ն է: