Մարդամեջ 2019. մասնակցության հրավեր

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» և «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրերի շրջանակներում հրավիրում է 16-30 տարեկան երիտասարդներին՝ մասնակցելու «Մարդամեջ-2019» սոցիալական նորարարության (ՍՆ) հավաքին։

Մենք փնտրում ենք նորարար և ստեղծագործ մտածողությամբ մարդկանց, ովքեր պատրաստ են իրականացնել տարբեր նախաձեռնություններ՝ սեփական ուժերով իրենց համայնքի կյանքում փոփոխություններ կատարելու և մասնակից լինելու ՀՀ-ում կատարվող սոցիալական, տեղական իշխանությունների հզորացման, թափանցիկության ևհաշվետվողականության (հակակոռուպցիոն), մարդու իրավունքների ու ազատությունների ոլորտներում տեղի ունեցողբարեփոխումներին, ինչպես նաև երկրում տեղի ունեցող փոփոխություններին։

Մասնակցության կարգը

«Մարդամեջ» ՍՆ հավաքին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը` սեղմելով հետևյալ հղումը:Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է մարտի 10-ը։ Մասնակցության պայմանները 2019 թվականի մարտի 22-ից 24-ը կիրականացվի «Մարդամեջ» եռօրյա հավաքը, որտեղ բոլոր 10 մարզերիցհրավիրված մասնակիցները տեղում կմշակեն գաղափարներ՝ ստեղծագործական մոտեցում ցուցաբերելով համայնքային խնդիրների լուծման ուղիների նկատմամբ և 3 օր կաշխատեն այդ գաղափարները նորարարական ծրագրեր դարձնելու շուրջ։ Հավաքի վերջին օրը մշակված ծրագրերը կներկայացվեն ժյուրիի անդամներին։ Քննարկման արդյուքնում ժյուրիի կողմից ընտրված լավագույն ծրագրերը կֆինանսավորվեն, և հաղթող թիմերի մասնակցիները հնարավորություն կստանան իրենց մշակած սոցիալ-նորարարական գաղափարներն իրագործել իրենց իսկ համայնքներում։

Խնդրում ենք հաշվի առնել, որ ֆինանսավորում ստացած ծրագրերի իրականացման գործընթացում պետք է ներգրավված լինեն հաղթող թիմերի մասնակիցները։ Ծրագրերն իրականացվելու են «Մարդամեջ» սոցիալ-նորարարության հավաքին հաջորդող 5-6 ամիսների ընթացքում։

Մասնակցությունը հավաքին անվճար է, մասնակիցների կեցության, ինչպես նաև ճանապարհային ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։ Դասընթացի տևողությունն է երեք աշխատանքային օր: Դասընթացին ամբողջությամբ մասնակցելը պարտադիր է:

Հարցեր ունենալու դեպքում կարող եք դիմել Լիլիթ Մարտիրոսյանին՝ գրելով [email protected] էլ․հասցեին կամ զանգահարելով 095 25 15 64 հեռախոսահամարին։


Այս միջոցառումն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացմանգործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» և «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրերի շրջանակներում: Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագիրը հնգամյա գործըթաց է, որըֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Այն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ): Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից: