Լրատվության առաջխաղացումը սոցցանցերում. դասընթաց

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հոկտեմբերի 31-ին ժամը 10։00-14։00-ը կազմակերպում է «Լրատվության առաջխաղացումը  սոցիալական ցանցերում» թեմայով կարճ դասընթաց լրագրողների, խմբագիրների և սոցիալական մեդիա մենեջերների համար։

Այն կվարի փորձառու լրագրող, պրոդյուսեր, Zinc Network-ի թվային հաղորդակցման ղեկավար Զիադ Ռամլին Մեծ Բրիտանիայից։

Վերջին տարիներին Զիադ Ռամլին աշխատել է որպես Al Jazeera English-ի սոցիալական մեդիայի ղեկավար, նրա շնորհիվ AJE-ի լրատվությունը տեղափոխվել է այնպիսի սոցիալական հարթակներ, ինչպիսիք են Periscope-ը, Snapchat-ը, Facebook Live-ը և InstagramStories-ը։ Նրա շնորհիվ Al Jazeera-ի տեսանյութերը սկսել են հրապարակվել նաև Twitter-ում, ինչից հետո տեսանյութերի արտադրության օրական քանակը մեծացել է 5 անգամ և ամսական դիտումների թիվը 100,000-ից հասել է 3 միլիոնի։

Զիադ Ռամլիի խորհրդատվության արդյունքում սոցիալական ցանցերում մեծ առաջխաղացում են գրանցել նաև Conde Nast International-ը, Access Now The National-ը և YLE News-ը։

Հանդիպման ընթացքում Զիադ Ռամլին կներկայացնի՝

– որոնք են մեդիայի զարգացման միտումները սոցիալական ցանցերում,
– ինչպես օգտագործել լսարանի վերլուծությունը խմբագրական որոշումներ կայացնելու համար,
– որոնք են վճարովի գովազդի սկզբունքները սոցիալական ցանցերում։

Դասընթացը կանցկացվի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում, հասցեն՝ Երևան, Արշակունյաց 3, 3-րդ հարկ: Մասնակցությունն անվճար է:

Անգլերենից հայերեն թարգմանությունը կապահովվի։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը հետևյալ հղումով։

Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 28-ն է:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մանե Գրիգորյանին [email protected] էլ.փոստի հասցեով կամ 010 583620 (131) հեռախոսահամարով։​


Հանդիպումն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Ես եմ մեդիան» վիդեո բլոգինգի դպրոցի շրջանակներում: