Լսարանի ուսումնասիրություն. դասընթաց մեդիա փորձագետների համար

Հոկտեմբերի 15-17-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում է լսարանի վերլուծության հմտությունների զարգացման դասընթաց։ Այն կվարեն Meduza-ի վերլուծաբան-մարքեթոլոգներ Կատյա Լետովան և Դմիտրի Ավերենկովը։ Meduza-ն հայտնի է իր նորարարական մոտեցումներով, այդ թվում նաև՝ ընթերցող ներգրավելու հարցում։

Դասընթացի ծրագրում ներառված են հետևյալ թեմաները՝

–  Լսարանի վարքագծի ուսումնասիրությունը Google Analytics և այլ վերլուծական գործիքների միջոցով,
– բովանդակության կառավարումը և սոցիալական մեդիա մարքեթինգը,
– լսարանն ընդլայնելու հնարավորությունները և հասցեական մեդիա կոնտենտի ստեղծումը,
– թվային միջավայրում ներկայացված լինելու հիմնական ցուցիչները,
– թվային բովանդակության մոնետիզացիայի կոնցեպտները։

Դասընթացին կարող են մասնակցել մեդիայի, մասնավորապես՝ լսարանի հետազոտության, գովազդի, վաճառքի մասնագետներ, սոցիոլոգներ, լրագրողներ, խմբագիրներ, մենեջերներ, թեմայով հետաքրքրված այլ մասնագետներ։

Նախընտրությունը տրվելու է այն թեկնածուներին, ովքեր՝

– ունեն տվյալների հետազոտության և վերլուծական աշխատանքի փորձ, համապատասխան բազային հմտություններ, մոտիվացիա,
– հետաքրքրված են զարգացնել սեփական խմբագրության՝ լսարանն  ուսումնասիրելու հմտությունները,
– կարող են մասնակցել ծրագրի հետագա փուլերին (դրամաշնորհային առաջարկների մշակում, իրականացում) և ժամանակ տրամադրել աշխատելու իրենց և/կամ այլ խմբագրությունների հետ,
– պատրաստ են փոխանցել իրենց գիտելիքներն ու փորձը գործընկերներին։

Մասնակիցները պետք է առաջարկեն նաև կոնկրետ գաղափարներ՝  ուղղված  հետազոտությունների հիման վրա հասցեական մեդիա բովանդակություն ստեղծելուն։ Դասընթացից հետո այդ գաղափարները  կարող են  ծրագրային առաջարկների հիմք դառնալ, լրամշակվել և ներկայացվել դրամաշնորհի։

Դասընթացն անցկացվելու է Աղվերանի Best Western հյուրանոցում։ Ճանապարհածախսը և կեցության հարցերը հոգում է ՄՆԿ-ն։  Աշխատանքային լեզուն ռուսերենն է։

Խումբը ձևավորելուն պես  կկազմակերպվի մեկօրյա ներածական դաս Google Analytics Academy-ի նյութերով, որպեսզի մասնակիցները մինչև դասընթացը  ավարտեն  Ակադեմիայի սկսնակների համար ծրագիրը և իրավասու լինեն աշխատելու  GoogleAnalytics և Youtube analytics հաշիվների հետ։

Դասընթացը կազմակերպվում է «Լսարանի ճանաչում և թվային աջակցություն» ծրագրի շրջանակում, որի նպատակն է

– առավել արդյունավետ, թիրախային և փոխներգործուն դարձնել  լսարանի հետ մեդիայի աշխատանքը,
– ձևավորել  մեդիալսարանի  ուսումնասիրության փորձագետների խումբ, որը  պատրաստ կլինի նաև դասընթացից հետո աշխատել սեփական և գործընկեր լրատվամիջոցների հետ,
– աջակցել ծրագրում ընդգրկված լրատվամիջոցներին իրականացնել փորձնական ծրագրեր և ստեղծել թիրախային բովանդակություն՝ հիմնված լսարանի առավել խորը և համակողմիանի ուսումնասիրության վրա։

Դասընթացին մասնակցելու և խմբում ընդգրկվելու հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով։ Վերջնաժամկետը 2018թ-ի հոկտեմբերի 3-ն է։ Մանրամասների և հարցերի դեպքում՝ կարող եք դիմել Նարինե Սաֆարյանին՝  010 58 36 20 (119) հեռախոսահամարով կամ [email protected]  էլ հասցեով։   


«Լսարանի ճանաչում և թվային աջակցություն» ծրագիրը Հայաստանում  իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Ինտերնյուս Եվրոպայի և Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) աջակցությամբ։