- June 5, 2018
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
Եթե ուսանող ես կամ նոր ես ավարտել ԲՈՒՀ-ը, չունես աշխատանքային փորձառություն, բայց փնտրում ես աշխատանք, ունես հումանիտար կրթություն, գիտես հայերեն, անգլերեն, ցանկալի է նաև ռուսերեն, ունես կազմակերպչական, բանավոր ու գրավոր հաղորդակցության հմտություններ, համակարգչային գիտելիքներ, նաև հետաքրքրված ես մեդիայի խնդիրներով, ապա Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի թիմը քեզ է փնտրում:
Մենք հրավիրում ենք երկու-երեք կամավորի՝ երկու ամսվա ընթացքում միմյանց փոխարինելով կատարելու կազմակերպության ադմինիստրատիվ աշխատակցի պարտականությունները: Յուրաքանչյուր կամավորի աշխատանքի տևողությունը չի գերազանցի շաբաթական 20 ժամը։ Աշխատանքը լավագույնս կատարող և առավել մոտիվացված կամավորին կառաջարկվի հիմնական աշխատանք սեպտեմբեր ամսից։
Մեր նոր թիմակիցը պետք է կատարի հետևյալ պարտականությունները`
– հետևել գրասենյակի ընդունարանի տարածքին, դիմավորել հյուրերին,
– պատասխանել զանգերին ու նամակներին, համակարգել տպագիր և էլեկտրոնային փաստաթղթերը,
– իրականացնել ուղևորությունների, գիշերակացի ամրագրումներ,
– լրացնել կազմակերպության միջոցառումների ու գործուղումների էլեկտրոնային օրացույցը, համալրել գործընկերների կոնտակտների բազան,
– կատարել պատճենահանում, լուսապատճենում, ապահովել սարքավորումների, անհրաժեշտ պարագաների առկայությունը,
– կատարել այլ հանձնարարություններ՝ որակով և սահմանված ժամկետներում:
Հետաքրքրված անձինք կարող են մինչև հունիսի 15-ն իրենց համառոտ կենսագրությունն ուղարկել [email protected] էլ. հասցեով` նամակը վերնագրելով «Administrative Assistant»: Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի մինչև հուլիսի 1-ը: