- May 31, 2018
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
Հունիսի 7-ին և 8-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հյուրընկալելու է BBC-ի արաբական ծառայության տնօրեն, ծագումով հայ Էդմոնդ Սաբելային:
2 կարճ դասընթացով նա կներկայացնի BBC-ի փորձը տեղեկատվական և ֆիզիկական անվտանգության ոլորտում, կկիսվի մոբայլ լրագրության և ուղիղ եթերում աշխատելու իր հմտություններով։
Դասընթաց 1. հունիսի 7 ժ. 14:00-17:00
Թեմա. Լրագրողների ֆիզիկակական և տեղեկատվական անվտանգությունը
Աշխատանքը արտակարգ իրավիճակներում.
– ինչպես նախապատրաստվել
– ինչպես պաշտպանվել հնարավոր վտանգներից
– ինչպես հաղթահարել հոգեբանական տրավման և սթրեսը
– անհատական և թիմային անվտանգությունը
– առաջին օգնության հմտություններ
Տեղեկատվական անվտանգության BBC-ի փորձը.
– ինձնական տվյալների պաշտպանությունը ինտերնետում
– ինչ վտանգներ կան սոցիալական ցանցերում
– իչպես կատարել անվտանգ օնլայն վճարումներ
Նախատեսված է պրոդյուսերների, խմբագիրների, լրագրողների, օպերատորների, սոցիալական մեդիա մենեջերների համար:
Դասընթաց 2. hունիսի 8 ժ. 15:00-17:00
Թեմա. Մոբայլ լրագրություն
– լրագրության վերջին միտումները
– ինչպես աշխատել դեպքի վայրում գերարագ
– աշխատանքն առանց թիմի
– ինչպես են լայվսթրիմ անում BBC-ում
– նկարահանում առանց մոնտաժի
Նախատեսված է լրագրողների, օպերատորների, պրոդյուսերների և բլոգերների համար։ Աշխատանքային լեզուն հայերենն է:
Դասընթացներն անցկացվելու են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում, հասցեն՝ Արշակունյաց 3, 3-րդ հարկ:
Դասընթացին մասնակցելու համար անհարժեշտ է լրացնել գրանցման թերթիկը մինչև հունիսի 5-ը։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել Մանե Գրիգորյանին [email protected] էլ.փոստի հասցեով կամ զանգահարել 010 583620 (131) հեռախոսահամարով։
Էդմոնդ Սաբելան հակամարտության գոտիներում աշխատանքի մեծ փորձ ունի. լուսաբանել է Աֆղանստանի, Իրաքի պատերազմները և Հարավային Լիբանանի հակամարտությունը: Աշխատել է լիբանանյան վիդեո արտադրող մի շարք ընկերություններում, լրատվամիջոցներում՝ որպես օպերատոր, մոնտաժող, խմբագիր: 2007 թ-ից ղեկավարում է BBC-ի արաբական ծառայությունը, նաև ներգրավված է ուղիղ եթերների հեռարձակման և վավերագրական ֆիլմերի արտադրության աշխատանքներում: Կուտակած փորձը ոլորտի մասնագետների հետ կիսում է տարբեր դասընթացների շրջանակում:
Դասընթացն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: