«Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» ցուցահանդեսը կշրջի մարզերում

«Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» մուլտիմեդիա ցուցահանդեսը սկսում է իր մարզային շրջագայությունը: 7 աղմկահարույց կոռուպցիոն դեպքերի ու համապատասխան ոլորտների լուսաբանման պատմությունը ներկայացնող այս ցուցահանդեսը կայցելի Գյումրի, Վանաձոր և Գորիս հետևյալ ժամանակացույցով՝

– Գյումրի, «Լոֆթ» կենտրոն, հասցեն՝ Գորկի 50/4, ապրիլի 11-20, ժ.13:30-18:30
(միացեք Գյումրիում «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» ցուցահանդեսի միջոցառմանը ֆեյսբուքում),
– Վանաձոր, Լոռի ՀԸ, հասցեն՝ Բաթումի 10, ապրիլի 23-մայիսի 1, ժ.12։00-19։00 (հանգստյան օր՝ կիրակի),
– Գորիս, Մամուլի ակումբ, հասցեն՝ Օրբելյանների 18/2, մայիսի 3-11, ժ. 11։00-18։00 (հանգստյան օրեր՝ շաբաթ և կիրակի):

Յուրաքանչյուր վայրում ցուցահանդեսի բացումը տեղի կունենա մեկնարկի օրը ժ.15:00-ին: «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» ցուցահանդեսը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» թանգարանի երկրորդ նախագիծն է, որը մեկնարկեց 2018 թ. փետրվարին Երևանում: Այն սովորական ցուցահանդես չէ, այլ հնարավորություն է դառնալ լրագրողական արկածի մասնակից:

Արդարադատություն, օտարերկրյա ներդրումներ, բանակ, հեռահաղորդակցություն, ընտրություններ, էներգետիկա, օֆշոր. այս ոլորտներում տիրող կոռուպցիայի մասին պատմությունները ներկայացված են հպէկրաններում (touchscreen)
– լրագրողների ու փորձագետների հետ հարցազրույցների,
– երգիծապաստառների, հեռուստահաղորդումների ու ֆիլմերի, հոդվածների միջոցով:

Թեմատիկ ցուցահանդեսից բացի թանգարանն այցելուին առաջարկում է
– ստուգել իր մեդիագրագիտությունը «Մեդիամարտ», «Ցանցառ», «Լիտերատուսի արկածները» խաղերի միջոցով,
– լրագրողի դերում հանդես գալ ձևօրինակման սենյակում։

Մուտքն ազատ է:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Լրատուն» մեդիա թանգարանի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանին, էլ. հասցե` [email protected]։


«Լրատուն» մեդիա թանգարան նախագծի նպատակն է ցույց տալ, թե ինչպես է նոր ժամանակների հայաստանյան մեդիան լուսաբանում նշանակալի իրադարձություններն ու երևույթները։ Այն հանրությանը ներկայանում է շրջիկ ցուցահանդեսների ձևով:

«Լրատուն» նախագծի առաջին՝ «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» խորագրով ցուցահանդեսը տեղի ունեցավ 2013 թ-ին: Սպիտակի երկրաշարժը լուսաբանող լրագրողների աշխատանքին նվիրված ցուցահանդեսը շրջեց Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Մարտունիում, Կապանում՝ գրավելով մոտ 3000 այցելուի ուշադրությունը: Այն նույնպես հասանելի է ներկա ցուցահանդեսի հպէկրաններում:


«Լրատուն» մեդիա թանգարանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի նախագիծն է: Այն հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: