Ագրոլրագրություն. ուսուցողական այց Վրաստան

Վրաստանի Լրագրության ռեսուրս կենտրոնը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ հրավիրում են լրագրողներին և լրագրության ֆակուլտետների դասախոսներին  ագրոլրագրութան թեմայով ուսուցողական այցի Վրաստան։

Ծրագիրը ներառում է տեղեկատվական հանդիպումներ, մասնագիտական դասընթաց, համագործակցություն վրացական լրատվամիջոցների հետ,  նաև ագրոլրագրության առարկայական ծրագրի մշակում և ներդնում համալսարաններում։

Ուսուցողական այցի ընթացքում մասնակիցները կծանոթանան Վրաստանում  ագրոբիզնեսի զարգացումներին, գյուղատնտեսության նախարարության ծրագրերին, այդ ոլորտում եվրաինտեգրման գործընթացներին։ Մասնակիցները կայցելեն գյուղատնտեսության թեմաների լուսաբանման մեջ  մասնագիտացած տեղեկատվական կենտրոններ և ստուդիաներ։

Ագրոլրագրության երկօրյա դասընթացը Վրաստանում կանցկացնի բրիտանացի լրագրող, ագրոբիզնեսի փորձառու մասնագետ, Ագրոլրագրողների միջազգային ֆեդերացիայի անդամ Ռոուզ Հիթեր Բրիգսը (Rose Heather Briggs):

Ծրագրի աշխատանքային լեզուներն են ռուսերենը և անգլերենը։

Մասնակից դասախոսներին կտրամադրվի ագրոլրագրության բուհական առարկայական ծրագրի նախագիծը՝ տեղայնացնելու և ուսումնական գործընթացում օգտագործելու համար։

Վրաստան այցը նախատեսված է ապրիլի 25-29-ը։

Ծրագրին կարող են դիմել ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերից։ Ուսուցողական այցի բոլոր ծախսերը կհոգան կազմակերպիչները։ Մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտադիմումի ձևը մինչև 2018 թ-ի ապրիլի 10-ը։  Դիմողները պետք է ունենան գյուղատնտեսության, ագրոբիզնեսի և հարակից թեմաների լուսաբանման փորձ։ Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն 010 583620 հեռախոսահամարով։


Ծրագիրն իրականացվում է  Аlliances Caucasus Programme – Mercy Corps Georgia-ի ֆիանանսական աջակցությամբ։