- March 20, 2018
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է Երևանի և մարզերի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ մասնակցելու մեդիագրագիտության վերապատրաստման դասընթացների: Երկօրյա դասընթացները նախատեսված են ոչ ֆորմալ կրթությամբ, երեխաների ու երիտասարդների հարցերով զբաղվող կազմակերպությունների համար, որոնք հետաքրքրված են մեդիագրագիտության հմտությունները փոխանցել իրենց շահառուներին:
Մեդիագրագիտությունը մեդիայի աշխատանքը հասկանալու, տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու, լուրերը վերլուծելու, համեմատելու, ստուգելու հմտությունների ամբողջությունն է։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը համագործակցելով ԿԳՆ, դպրոցների, բուհերի, գրադարանների ու հասարակական կազմակերպությունների հետ՝ ծրագրեր է իրականացնում մեդիագրագիտությունը Հայաստանում տարածելու ուղղությամբ: Կազմակերպության ուսումնական ռեսուրսները և նախագծերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից այս տարի արժանացել են Գլոբալ մեդիա և ինֆորմացիոն գրագիտության գլխավոր մրցանակին։
ՀԿ-ների համար նախատեսված դասընթացները անվճար են, կանցկացվեն ապրիլ-մայիս ամիսներին: Անցկացման վայրն ու օրերը կհստակեցվեն հայտերի ընդունումից հետո:
Դիմումների վերջնաժամկետը ապրիլի 1-ն է:
Մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
– ինքնակենսագրություն (նշել դիմողի հեռախոսահամարն ու էլ. փոստի հասցեն),
– համառոտ նկարագրություն, թե ինչպես եք նախատեսում ներառել մեդիագրագիտությունը ձեր կազմակերպությունում կամ համայնքում (300 բառի սահմաններում):
Փաստաթղթերն ուղարկել Մանե Գրիգորյանին՝ [email protected] էլ. հասցեով:
Մանրամասների համար զանգահարեք Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, հեռ՝ 010 583620:
Դասընթացը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: