- May 4, 2017
- Posted by: admin
- Category: Նորություններ
«Երբեմն սուբյեկտիվն ավելի ճշգրիտ է, քան օբյեկտիվը, պարզապես դա քո էթիկայի հարցն է: Լրագրության մեջ արդեն վաղուց օբյեկտիվության կանոնը չի գործում, ինֆորմացիոն հոսքերով հմտորեն մանիպուլյացիա են անում և դա դարձնում անհրաժեշտություն: Օբյեկտիվություն խախտելը անխուսափելի է»,- ասում է ռեժիսոր Արա Շիրինյանը:
Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված 2017 թվականի մրցանակը նրան շնորհվեց՝ մասնագիտական շիտակության համար:
Հայաստանում Մամուլի ազատության համաշխարհային օրը՝ մայիսի 3-ը, նշում են «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակաբաշխությամբ: Մրցանակը սահմանել են Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ու Հայաստանի ժուռնալիստների միությունը՝ 2006թ.-ին:
«Մրցանակները չեն կարող խրախուսել ինձ, քանի որ վարժված եմ իմ գործում, գիտեմ ինչ եմ անում, անում եմ այնքան ինչքան կարողանում եմ և կանեմ այնքան, ինչքան կարող եմ»,- ասում է Արա Շիրինյանը:
Նա անկեղծանում է, որ առիթներ և հնարավորություններ են պետք երիտասարդ լրագրողների կայացման համար. «Այս հարցում ավագ սերունդն իր պատասխանատվության բաժինն ունի: Պետք է օգնել նրանց դրսևորվել և կայանալ»: