- October 26, 2017
- Posted by: admin
- Category: Նորություններ
«Մեզանից դուրս ոչինչ չկա: Եվ եթե կա ազատություն, ապա այն մեր ներսում է: Իսկ ներսի ազատության հետ դրսից ոչինչ անել չի ստացվի: Նույնիսկ եթե դրսում դժոխք է»,- ասաց լրագրող, հրապարակախոս, գրող, սցենարիստ և երգիծաբան Վիկտոր Շենդերովիչը երևանյան հանդիպումներից մեկի ժամանակ: Նա Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Մենք ենք մեդիան» նախագծի առաջին հյուրն էր:
2017 թ-ին մեկնարկած այս նախագծի շրջանակում Հայաստանում պարբերաբար հյուրընկալել ենք նշանավոր մեդիա փորձագետների և այլ ոլորտների հայտնի մարդկանց տարբեր երկրներից.
Գժեգոժ Պիխոտա, լեհ հայտնի խմբագիր և մեդիա մենեջեր, մեդիա կազմակերպությունների թվային ռազմավարությունների մշակման խորհրդատու, Հարվարդի Բիզնես դպրոցի գիտաշխատող
Ադրիանե Օհանեսյան, ամերիկահայ վավերագրող ֆոտոլրագրող
Ալեքս Սթար, ամերիկյան հայտնի “Farrar, Straus and Giroux” հրատարակչատան գլխավոր խմբագիր
Աննա Կաչկաևա, Ռուսաստանում հայտնի մեդիաքննադատ, լրագրող, Մոսկվայի էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի մեդիահաղորդակցության բաժնի պրոֆեսոր
«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում ստեղծված «Մենք ենք մեդիա» նախագիծը նոր հարթակ է՝ ազատ խոսելու մեդիա-հասարակություն փոխհարաբերության, ինֆորմացիայի և քարոզչության, լրագրողի երկընտրանքի, մեդիայի մարդասիրական գործառույթի մասին:
Նախագծի հյուրերը դասախոսություններ, զրույցներ, քննարկումներ են անցկացնում տարբեր լսարանների համար՝ ուսանողներ, դասախոսներ, լրագրողներ, խմբագիրներ, ակտիվ երիտասարդներ:
Սոցցանցերում #WeAreMedia և #ՄենքԵնքՄեդիան հեշթեգերով ենք նշում նախագծի վերաբերյալ գրառումները:
[foogallery id=”5959″]