Աջակցություն Հվ. Կովկասում հակամարտությունների հավասարակշռված լուսաբանմանը

Ծրագրի միջոցով խրախուսվեց Ղարաբաղյան, Աբխազական և Հարավային Օսիայի հակամարտությունների հավասարակշռված և էթիկական լուսաբանումը՝ լրատվամիջոցների առաջատար լրագրողների համար խորացված դասընթացների, տարածաշրջանի կարևոր իրադարձությունների մասին հեռուստատեսային արտադրանքի և www.media.am կայքի Խաչմերուկ բաժնում հակամարտությունների լուսաբանման ու տարբեր լրագրողական մոտեցումները վերլուծող նյութերի միջոցով։


Ծրագիրն իրականացվեց 2013 թ. ապրիլ – 2015 թ. մարտ ժամանակահատվածում Ինտերնյուս Ադրբեջանի և Ինտերնյուս Վրաստանի հետ համատեղ՝ երեք երկրներում Բրիտանական դեսպանատների ֆինանսական աջակցությամբ։