Կինոերկխոսություններ

Ծրագրի շրջանակում կազմակերպվեցին Ղարաբաղի և Ադրբեջանի երիտասարդ վավերագրողների արտադրած 21 ֆիլմերի հանրային ցուցադրություններ: Մարդկային պատմությունների միջոցով հեղինակները ցույց են տվել այսօրվա իրավիճակը Ղարաբաղում: Բոլոր ֆիլմերը պատերազմի մասին են, թեև նրանցում չես տեսնի ոչ զենք, ոչ կռիվ: Ցուցադրությունների արդյունքում ֆիլմերը հասանելի դարձան Հայաստանի բնակչության լայն շրջանակներին՝ միաժամանակ քննարկում առաջացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության, խաղաղության գործընթացի թեմաներով:


Ծրագիրն իրականացվել է 2006 թ. ապրիլ – 2014 թ. սեպտեմբեր ժամանակահատվածում Հաշտեցման ռեսուրսների, Միացյալ Թագավորության Արտաքին գործերի նախարարության և Եվրոպական Միության աջակցությամբ: