- August 1, 2006
- Posted by: admin
- Category:
No Comments
Շաբաթական նորությունների հանդես, որն անդրադառնում էր Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի կյանքի տարբեր հարցերի` քաղաքականություն, տնտեսություն, մշակույթ, արվեստ: Այդ տարիներին «Խաչմերուկ»-ը թերևս միակ հնարավորությունն էր երեք երկրների բնակիչների համար` իրար մասին տեղեկատվություն ստանալու:
Մոտ 9 տարվա ընթացքում Ինտերնյուսի լրագրողները և անկախ հեռուստաընկերությունները ստեղծեցին 390 հեռուստահաղորդում, որոնք հեռարձակվեցին տասնյակ հեռուստաընկերություններով՝ հասնաելի դառնալով ավելի քան 12 միլիոն դիտողների Հարավային Կովկասում:
Ծրագիրն իրականացվել է 1998 թ. դեկտեմբեր – 2006 թ. հուլիս ժամանակահատվածում Եվրասիա հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության, ՄԱԿ-ի Զարգացման կանանց հիմնադրամի (UNIFEM) հայաստանյան ներկայացուցչության ֆինանսական աջակցությամբ: