- December 30, 2005
- Posted by: admin
- Category:
1996-2005 թվականների ընթացքում Ինտերնյուսը Երևանի և մարզային հեռուտառադիոընկերություններին ցուցաբերել է տեխնիկական աջակցություն, այդ թվում՝ վերապատրաստում, արտադրության, համատեղ արտադրության, սարքավորումնների ձեռք բերման դրամաշնորհներ:
Ինտերնյուսը զարգացրել է վերապատրաստման մոդուլները և կազմակերպել դասընթացներ տարբեր թեմաներով՝ հեռուստատեսային, ռադիո, տպագիր լրագրություն, մեդիայի կառավարում, թոք շոուների, նորությունների, վերլուծական ծրագրերի, ամսագրերի, սոցիալական գովազդի, վավերագրական ֆիլմերի արտադրություն, հետաքննական լրագրություն, ընտրությունների լուսաբանում, գրաֆիկական դիզայն: Դասընթացները վարել են Եվրոպայից, ԱՄՆ-ից և Ռուսաստանից հրավիրված մասնագետները: Ընդհանուր թվով 2000 փորձառու և սկսնակ լրագրողներ, մենեջերներ, պրոդյուսերներ, օպերատորներ, գրաֆիկ դիզայներներ, հեռուստա ու ռադիոընկերությունների այլ մասնագետներ և լրագրության ֆակուլտետի ուսանողներ մասնակցել են մոտ 200 դասընթացի:
Դասընթացի ռազմավարությունը հիմնված է եղել իրական նյուսրումի ձևաչափի վրա. մասնակիցներն անցել են լուրի արտադրության ողջ գործընթացի միջով, ստանձնելով պրոդյուսերի, հաղորդավարի, ռեժիսորի և օգնականի պարտականություններ՝ դասընթացների ավարտին թողարկել են իրական լրատվական հաղորդումներ:
Ինտերնյուսը նաև աջակցել է լրագրողների մասնակցությանը Ռուսաստանում և Ուկրաինայում անցկացվող պրակտիկայի ծրագրերին, վարպետության դասերին և կոնֆերանսներին՝ այդպիսով նպաստելով նրանց մասնագիտական աճին: Մասնակիցները փորձ են ձեռք բերել՝ աշխատելով նմանատիպ կամ ավելի զարգացած մակարդակ ունեցող կայաններում, ծանոթացել են լրագրության զարգացած և նորարար գաղափարների, ստեղծել են ցանց և մասնագիտական կապեր են հաստատել օտարերկրյա գործընկերների հետ: