- October 27, 2004
- Posted by: admin
- Category:
No Comments
Ծրագրի նպատակն էր բարելավել ռադիոյին և հեռուստատեսությանն առնչվող օրենսդրական դաշտը: Այն աջակցում էր կանոնակարգված միջավայրի ձևավորմանն ու զարգացմանը՝ փորձելով ապահովել քաղաքացիների՝ հեռարձակողների կողմից անաչառ և հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացումը։
Ծրագիրը ներառում էր հետևալ գործուենությունը՝
- Հեռուստաշուկայի ներկայիս իրավիճակի մանրակրկիտ վերլուծություն՝ խոսքի ազատության մակարդակի և տնտեսական մրցակցության տեսանկյունից՝ մասնավորապես ոլորտային օրենսդրության և ընդհանրապես առևտրային համատեքստում, ինչպես նաև հեռուստատեսային և ռադիոհեռարձակման օրինականության պահպանման առումով։
- Փորձագիտական հարցումներ հեռուստատեսության և ռադիոյի ղեկավարների, խմբագրությունների ադմինիստրատիվ և ստեղծագործական խմբերի, ՀԿ-ների ղեկավարների, ՀԾԿՀ անդամների հետ՝ բացահայտելու շուկայի զարգացման հիմնական օրենսդրական և այլ բնույթի խոչընդոտները, ռադիո և հեռուստաընկերությունների արտադրության թերությունները և այն խնդիրները, որոնց բախվում են հեռարձակողները։
- Հեռուստատեսային հեռարձակման մոնիտորինգ՝ պարզելու արտադրանքի, հատկապես՝ գովազդի համապատասխանությունը օրենսդրական պահանջներին, ստուգելու տեղական արտադրանքի ծավալը, լեզուն, առանձնահատուկ բովանդակությունը (էրոտիկ ֆիլմեր, բռնություն)։ Լրատվական, քաղաքական և սոցիալական հաղորդումները նույնպես ուշադրության կենտրոնում են։
- Վերլուծության արդյունքների հիման վրա մշակվել է եզրակացությունների և առաջարկությունների փաթեթ, որը կարող է օգտագործվել հեռուստատեսային և ռադիոյի ոլորտի զարգացման համար հետագա 5 տարիների ընթացքում։ Առաջարկությունները կարող են հիմք ծառայել ռադիո և հեռուստատեսային հեռարձակման կարգավորումների հայեցակարգի մշակմանը՝ հատկապես կաբելային, արբանյակային և ցանցային հեռարձակաման համար։
Իրականում՝ վերը նշվածի իրավական կարգավորումներ գոյություն չունեն, եղածն էլ այնքան հակասական է, որ կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։