- February 14, 2013
- Posted by: admin
- Category: Նորություններ
Ինտերնյուսի «Եվրոպական հեռանկար» հաղորդաշարի սյուժեներից մեկը Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ավագանու չորս կին անդամների մասին է։ Նրանք յոթ տղամարդկանց հետ միասին փորձում են լուծել համայնքի բնակիչների սոցիալական խնդիրները։
Սյուժեի հեղինակ Նաիրա Մարտիկյանը աշխատանքը ներկայացրել էր Նա/Նե լրագրողական աշխատանքների մրցույթին, որն արդեն հինգ տարի է, ինչ կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երեւանում Բրիտանական դեսպանատունը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը։ 143 լրագրողի ավելի քան 250 աշխատանք այս տարի մրցեցին յոթ անվանակարգում՝ հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, ռադիոնյութ, առցանց հոդված, բլոգ, ֆոտո ռեպորտաժ, առեւտրային գովազդ։
Մրցույթի ժյուրին լավագույն հեռուստատեսային նյութ ճանաչեց Ինտերնյուսի Եվրոպական հեռանկար հաղորդաշարի վերը նշված սյուժեն եւ փետրվարի 12-ին կայացած մրցանակաբաշխության ընթացքում առաջին մրցանակը շնորհեց հեղինակ Նաիրա Մարտիկյանին։ Նրա հավաստմամբ, «Ինչպես ասում է սյուժեի հերոսուհիներից մեկը, ամեն ինչ մարդու խառնվածքից և ընդունակություններից է կախված, ոչ թե՝ սեռից: Ես լիովին համամիտ եմ նրա հետ։ Կանանց իրավունքների պաշտպանությանը ես վերաբերվում եմ մարդու իրավունքների տեսանկյունից՝ ոչ այլ կերպ: Կանայք սահմանափակ հնարավորություններով մարդիկ չեն, որպեսզի առանձնահատուկ պաշտպանության կարիք ունենան»։