Պատմություններ COP 17-ի կանաչ-կապույտ գոտիներում

Ինչ պատմություններ փնտրել COP 17-ի կանաչ-կապույտ գոտիներում՝ պաշտոնական չոր տեքստերի հետևում։ Ինչպե՞ս պատմել կլիմայի, բնության ու կենսաբազմազանության բարդ թեմաների մասին պարզ, հետաքրքիր ու հասկանալի։

Սեպտեմբերի 28-29-ին ՄՆԿ-ում «From COP to COPY: Beyond the Blue Zone» երկօրյա աշխատարանի շրջանակում այս հարցերի մասին խոսեցինք բնապահպանական մեծ կոնֆերանսների լուսաբանման փորձ ունեցող լրագրողներ Ֆիլիպա Նութալի (Sustainable Views) և Մայքլ Կոդասի (Inside Climate News) հետ:

«COP-ը մեծ, մասշտաբային միջոցառում է: Հրաժարվեք ամեն ինչ լուսաբանելու անիրագործելի մտադրությունից և կենտրոնացեք միայն մի քանի թեմայի վրա։ Բայց դրանց մասին սկսեք մտածել արդեն այսօրվանից». միջազգային լրագրողների խորհուրդն էր հայաստանցի գործընկերներին։

«From COP to COPY»-ի հաջորդ երկօրյա աշխատարանը վարում էր The New York Times-ի գիտական լրագրող Էրիկ Նիլերը։ Այս անգամ մասնակիցները փորձել են գտնել բնապահպանական թեմաների լուսաբանման յուրահատուկ դիտանկյուններ, ներկայացնել դրանք խմբագիրներին, քննարկել՝ ինչպես ներկայացնել Հայաստանի բնապահպանական խնդիրները միջազգային լսարանին։


Աշխատարանների շարքը կազմակերպվում է TAP – The Armenia Project-ի հետ գործընկերությամբ։



Leave a Reply