«Փաստացի» խմբագրությունը շարունակում է մարզային հանդիպումները

ՄՆԿ թիմը և «Փաստացի» խմբագրությունը շարունակում են մարզային հանդիպումները։ Այս անգամ կանգառը Սյունիքի մարզում էր։

Հանդիպումների ընթացքում տարբեր տարիքային խմբերի ներկայացրինք մեդիագրագիտության, փաստերի ստուգման և թվային անվտանգության թեմաները։ Քննարկեցինք, թե ինչպես տարբերակել հավաստի տեղեկատվությունը, ստուգել կասկածելի պնդումները և ավելի անվտանգ օգտվել թվային միջավայրից։

Երիտասարդներին հատկապես հետաքրքրում էր լրագրողի մասնագիտական ճանապարհը, աշխատանքի ընթացքում, հատկապես ընտրական շրջանում հանդիպող մարտահրավերներն ու անհրաժեշտ հմտությունները։

Հանդիպումները վարեցին Factor TV-ի լրագրող Եվգենյա Համբարձումյանը, CivilNet-ի փաստերի ստուգման թիմի ղեկավար Անի Գրիգորյանը և Media.am-ի խմբագիր Գեղամ Վարդանյանը։
Սյունիքի մարզային գրադարանում գրադարանավարներին ներկայացրինք ՄՆԿ-ի կողմից հրատարակած մեդիագրագիտության դասավանդման նոր գրքույկները, այցերի ընթացքում պատմեցինք նաև «Փաստացի» խմբագրության աշխատանքի ու iVerify.am հարթակի մասին։


Մարզային այցը կազմակերպվել է Հայաստանում Նիդեռլանդների դեսպանատան աջակցությամբ իրականացվող «FactFront» (Փաստերի ստուգման ճակատ) և Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն. մեդիայի հզորացման նոր փուլ» ծրագրերի շրջանակում։



Leave a Reply