- July 8, 2026
- Posted by: admin
- Category: Նորություններ
Ընտրություններն ավարտվել են, բայց դրանց շուրջ ձևավորված տեղեկատվական հոսքերը շարունակում են ազդեցություն ունենալ հանրային խոսույթի վրա։
«Սոցիալական մեդիան և ընտրությունները․ խոսույթ ու ազդեցություններ» քննարկման ընթացքում Factor TV-ի Փաստերի ստուգման թիմի ղեկավար Գարիկ Հարությունյանը, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը և CivilNet-ի Փաստերի ստուգման թիմի ղեկավար Անի Գրիգորյանը անդրադարձան, թե ինչպես էին ձևավորվում և տարածվում քաղաքական նարատիվները սոցիալական մեդիայում, ինչ ազդեցություն ունեցավ ապատեղեկատվությունը և որքանով են առցանց քննարկումները ձևավորում քաղաքական ընկալումներն ու որոշումները։
Ընտրական շրջանում Հայաստանում քաղաքական քննարկումների հիմնական հարթակները եղել են Facebook-ն ու YouTube-ը, որտեղ քաղաքական խոսույթը ձևավորվել է ոչ միայն հրապարակումների, այլև մեկնաբանությունների միջոցով։
Ապատեղեկատվությանը հակազդելու նպատակով Pop Up Newsroom-ը ընտրական շրջանում հրապարակել է 80-ից ավելի փաստերի ստուգման մուլտիմեդիա հոդված և տեսանյութ։
Քննարկման ընթացքում Disint.ai հարթակի հիմնադիր Պավել Լիբերը ներկայացրեց հարթակի հնարավորությունները՝ YouTube, TikTok և Telegram-ում տեղեկատվական հոսքերի վերլուծության համար, իսկ Media.am-ի լրագրող Լուսինե Ոսկանյանը ներկայացրեց ընտրական շրջանի թիրախային նարատիվների մշտադիտարկման արդյունքները՝ հիմնված Disint.ai-ի տվյալների վրա։
Միջոցառումը կազմակերպվել էր Konrad-Adenauer-Stiftung Armenia-ի հետ համագործակցությամբ։






