Ինչպե՞ս է արհեստական բանականությունը փոխում նյուզրումերը․ ԱԲ ագենտներ, գործիքներ, թոքեններ

 

Ինչպե՞ս օգտագործել ԱԲ-ն խմբագրությունում՝ ժամանակ ու ռեսուրսներ խնայելու, ծախսերը կրճատելու, եկամտի նոր հնարավորություններ ստեղծելու և աշխատանքային գործընթացը ավելի արդյունավետ դարձնելու համար։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հոկտեմբերի 6-7-ին հրավիրում է լրատվամիջոցների ղեկավարներին, խմբագիրներին, տեխնիկական և բովանդակային նորարարությունների պատասխանատուներին քննարկելու այս հարցերը և ուսումնասիրելու մեդիայի աշխատանքում ԱԲ գործիքների կիրառման հնարավորությունները։ Երկօրյա աշխատարանը կվարի մեդիա ոլորտում ԱԲ ռազմավարությունների ներդրման խորհրդատու Սերգեյ Յակուպովը:

Օր 1․ ԱԲ–ն և ժամանակակից նյուզրումը 

  • ինչպես է աշխատում ԱԲ-ն, ինչ է փոխվել վերջին տարիներին,
  • ինչ են ԱԲ ագենտները և ինչպես կարող են օգնել նյուզրումերին,
  • Բաց կոդով (open-source) և տեղային (local) ԱԲ մոդելները՝ որպես այլընտրանք տարածված ԱԲ գործիքներին,
  • ինչպես են տարբեր երկրների մեդիաներն օգտագործում ԱԲ-ն,
  • ինչպես կարելի է ԱԲ-ի միջոցով ավելացնել եկամուտները և կրճատել ծախսերը։

Օր 2․ Անհատական խորհրդատվություն / աշխատանք

  • մասնակիցները կընտրեն իրենց լրատվամիջոցի կարիքներին համապատասխան ԱԲ գործիքներ,
  • կհասկանան, թե որ գործընթացներն ու առաջադրանքները կարելի է ավտոմատացնել,
  • կմշակեն ԱԲ-ի կիրառման պլան իրենց լրատվամիջոցի համար։

Մասնակցության համար մինչև սեպտեմբերի 30-ը լրացրեք առցանց հայտը։

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Նարինե Սաֆարյանին՝ [email protected] էլ․ հասցեով կամ 055 895700 հեռախոսահամարով։


Դասընթացը անցկացվում է «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Երևանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, «Միջազգային մեդիա աջակցություն» (IMS) կազմակերպության հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

 

 

 

 

 

 

 

 

 



Leave a Reply