- July 1, 2026
- Posted by: admin
- Category: Նորություններ
Շուրջ երկու ամիս է, ինչ մեկնարկել է COP17 մեդիա դպրոցը։ Այս ընթացքում ոլորտով հետաքրքրված լրագրողների հետ միասին նախապատրաստվում ենք COP17 համաժողովին՝ խորանալով կենսաբազմազանության թեմաներում։
Գիտնականների և ոլորտի առաջատար փորձագետների հետ առցանց քննարկումների, ինչպես նաև մեդիա այցերի միջոցով լրագրողները ոչ միայն ձեռք են բերում տեսական գիտելիքներ, այլև հնարավորություն են ստանում տեղում ուսումնասիրելու բնապահպանական մարտահրավերներն ու դրանց լուծումները։
FPWC-ի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը COP17 մեդիա դպրոցի 1-ին արշավային ուղղությունն էր։
Լրագրողների երկօրյա մեդիա-արշավը մեկնարկեց FPWC-ի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի էկո-կենտրոնում՝ լեցուն ռազմավարական քննարկումներով ու դաշտային գործնական աշխատանքով:
Ռուբեն Խաչատրյանի հետ քննարկեցին Հայաստանի պարտավորություններն ու սպասվող COP17-ի հեռանկարները, որից հետո ուսումնասիրեցին ապաստարանի նորարարական մոնիթորինգի, ֆոտոթակարդների ու հակահրդեհային համակարգերի աշխատանքը:
Սոնա Քալանթարյանի ուղեկցությամբ ջերմատանն ուսումնասիրեցին անտառվերականգնման մեթոդները, իսկ Ծովինար Հովհաննիսյանի հետ՝ մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի մեղմման հնարավորությունները (էլեկտրական հովիվներ, հավելյալ կերակրում):
Բնական միջավայրում ականատես եղան բեզոարյան այծերի ու թռչունների ակտիվ ներկայությանը, ինչն էկոհամակարգի առողջացման լավագույն ցուցիչն է:
Լրագրողների այցն ապաստարան իրականացրել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը։
Մեդիա դպրոցը կազմակերպվել է ՀՀ ՇՄՆ, ՄԱԿ հայաստանյան գրասենյակի և GIZ-ի կողմից՝ ԵՄ և ԳԴՀ BMUKN-ի աջակցությամբ։






