ԹելInk. սթորիթելինգի ճամբար երիտասարդների համար

Եթե 16-24 տարեկան ես, փնտրում ես տպավորություններ, զգացողություններ, տեղ ու միջավայր՝ շփվելու, կիսվելու, բացահայտելու ինքդ քեզ և ուրիշներին, արի ԹելInk ճամբար։ Այստեղ սովորելու ենք հյուսել պատմություններ՝ օգտագործելով մեդիայի հնարքներն ու գործիքները։ 

Ճամբարը կազմակերպում են ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը` Արցախից տեղահանված և նրանց ընդունող համայնքների երիտասարդների համար։  

Այստեղ կսովորես․ 

  • զարգացնել գաղափարներ, կազմել սցենարներ, կառուցել ազդեցիկ, ուշագրավ պատմություններ,
  • կատարել ձայնա/տեսագրում և մոնտաժ՝ պարզ գործիքներով և հավելվածներով,
  • ստեղծել տարբեր ֆորմատների և ոճերի պատմություններ (vlog, reel, ֆոտո/վիդեո օրագիր և այլն),
  • մեծացնել օնլայն լսարանդ և գտնել համախոհներ թվային միջավայրում։  

Ճամբարները կանցկացվեն 2026թ-ի հունիսին Հայաստանի տարբեր մարզերում, յուրաքանչյուրը 3 օր տևողությամբ։ Մասնակցությունն անվճար է։ Ճանապարհի ու կեցության ծախսերը հոգում են կազմակերպիչները։ 

ԹելInk-ի նախորդ ճամբարների հիման վրա ստեղծվել է Թելink. Ինչպես հյուսել պատմություններ թվային աշխարհում  օնլայն կարճ դասընթացը։ Այն սթորիթելինգի բազային  կանոնների և գործիքների մասին  հուշումներով, խաղերով կիրառական  դասընթաց է, և կօգնի ձեզ նախապատրաստվել ճամբարին։   

Խնդրում ենք՝  գրանցվեք և անցեք այս դասընթացը, այնուհետև՝ լրացրեք ճամբարին մասնակցելու հայտը հետևյալ հղումով՝  Թելink ճամբարին մասնակցության հայտ   

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 15-ն է։   

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Նարինե Սաֆարյանին, [email protected] 

Միավորելով պատմասացությունը, խաղն ու թվային գրագիտությունը՝ ԹելInk-ը ստեղծելու է անկաշկանդ, ապահով ու ստեղծագործ շփումների միջավայր Արցախից տեղահանված և նրանց ընդունող համայնքների երիտասարդների համար։  



Leave a Reply