«Փաստացի» խմբագրության անդամների մարզային այցերը

Fact Front ծրագրի շրջանակում ստեղծված Pop Up Newsroom/«Փաստացի» խմբագրության անդամ լրատվամիջոցներից Media.am-ի և Factor TV-ի լրագրողները ապրիլի 22-ին և 23-ին Գեղարքունիքի մարզում էին։

Երկու օրերի ընթացքում մեդիագրագիտության, փաստերի ստուգման ու թվային անվտանգության թեմաներով արագացված դասընթացներ անցկացրին Գավառի ավագ դպրոցում, Գեղարքունիքի մարզային գրադարանում, Վաղաշենի միջնակարգ դպրոցում, Գավառի, Մարտունիի ու Վարդենիսի հասարակական կազմակերպություններում։

Մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն ծանոթանալու ապատեղեկատվության ճանաչման մեխանիզմներին, այլև գործնականում կիրառելու ստացած գիտելիքները՝ վերլուծելով իրական օրինակներ, քննարկելով մեդիա դաշտում առկա մարտահրավերները։

Հանդիպումները շարունակական են լինելու՝ ընդգրկելով Հայաստանի բոլոր մարզերը։


«FactFront» (Փաստերի ստուգման ճակատ) նախագիծն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան աջակցությամբ:



Leave a Reply