Թվապատում․ Aftershock 2026

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է մասնակցելու «Թվապատում․ Aftershock 2026» տարածաշրջանային կոնֆերանսին, որը կկայանա ապրիլի 17-18-ին Երևանում։ 

Այս տարվա թեման՝ մեդիան պատերազմի և ճգնաժամի ժամանակ, ցավոք շարունակում է մնալ չափազանց արդիական։ 

Այսօրվա աշխարհում, որտեղ շարունակվում են պատերազմներն ու հակամարտությունները՝ այդ թվում մեր տարածաշրջանում, լրագրությունը կանգնած է լուրջ փորձությունների առաջ։  

Որն է մեդիայի դերը՝ հայտնվելով պատերազմի և խաղաղության մեջտեղում, տեղեկատվական բախումների և ներքին բևեռացման պայմաններում, շարունակական ճգնաժամերի միջավայրում։ 

Կոնֆերանսի ընթացքում բանախոսները  տարբեր երկրներից ՝ Մեծ Բրիտանիայից, Սիրիայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Վրաստանից, Լեհաստանից և Հայաստանից, կկիսվեն իրենց փորձով և կքննարկեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են տեղեկատվական պատերազմը, խաղաղության լրագրությունը, մեդիայում ատելության խոսքը, մասնագիտական էթիկան, ապատեղեկատվությունն ու փաստերի ստուգումը, աղբյուրների և տվյալների հետ աշխատելը, արհեստական բանականության կիրառումը, ինչպես նաև գործնական և անձնական մարտահրավերները, որոնց բախվում են լրագրողները ճգնաժամային իրավիճակներ լուսաբանելիս։ 

Անցկացման օրերը և վայրը՝ ապրիլի 17-18, Holiday Inn Yerevan, «Երևան» սրահ (Ամիրյան 2):

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել՝ Թվապատում․ Aftershock 2026 – Fill out form 

Գրանցված մասնակիցները կստանան կոնֆերանսի ամբողջական օրակարգն ու մանրամասները։ 

Կոնֆերանսը նախատեսված է լրագրողների, խմբագիրների, մեդիա մենեջերների, փորձագետների և ուսանողների համար։ 

Աշխատանքային լեզուներն են հայերենն ու անգլերենը՝ համաժամանակյա թարգմանությամբ։ 



Leave a Reply