Մոնետիզացիայի հնարավորություններ մեդիայի համար, ինչպես գտնել եկամտի նոր աղբյուրներ

Մեդիա կառավարման այս դասընթացը թվային աշխարհում խմբագրությունների համար եկամտի այլընտրանքային աղբյուրներ գտնելու, դրանց ներուժն ու ռիսկերը գնահատելու և այդ հաշվարկների հիման վրա փորձնական բիզնես նախագծեր մշակելու մասին է։

Դասընթացը վարելու է մեդիա փորձագետ, մենեջեր Գալինա Մալիշևսկայան։

Նա հեղինակել է «Ժամանակակից մեդիա միջավայր․ ինչպե՞ս հասնել սեփական լսարանին» վիդեոդասերի շարքը և Deutsche Welle ակադեմիայի հետ 2023-ին մշակել է բելառուսական անկախ մեդիայի աջակցության ռազմավարական ծրագիրը։  Այժմ զբաղվում է փորձագիտական աշխատանքով և բիզնես խորհրդատվություն է տրամադրում խմբագրություններին։ Դասընթացը սկսվելու է 2026թ-ի փետրվարին և տևելու է 2 շաբաթ։

Դասերը կազմակերպվելու են առցանց, շաբաթական՝ 3 օր, յուրաքանչյուրը՝ 2 ժամ տևողությամբ:

Կարող են դիմել ինչպես մեդիա մենեջերները, խմբագիրները, այնպես էլ լրատվամիջոցի մենեջմենթում ներգրավված այլ մասնագետներ, որոնք իրենց լրատվամիջոցի հնարավոությունները մոնետիզացնելու գաղափարներ ունեն։

Դասընթացի արդյունքում լրատվամիջոցի համար բիզնես նախագիծ մշակելը մասնակցության պարտադիր պայման է։  Մասնակիցների ընտրությունը կատարվելու է՝ ըստ հայտերում ներկայացված բիզնես գաղափարների։

Դասընթացի լեզուն ռուսերենն է, անհատական կոնսուլտացիաների լեզուն՝ ռուսերենը կամ անգլերենը՝ ըստ նախընտրության։

Մասնակցության համար պետք է մինչև հունվարի 28-ը լրացնել առցանց հայտը։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Աստղիկ Քեշիշյանին՝ [email protected], 093 372014:


Դասընթացը կազմակերպվել է «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից՝ Երևանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, «Միջազգային մեդիա աջակցություն» (IMS) կազմակերպության հետ համատեղ։



Leave a Reply