Աջակցություն լրատվամիջոցներին՝ վստահելի տեղեկատվություն հանրությանը

Նոյեմբերի 10-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը պայմանագրեր ստորագրեց ինը լրատվամիջոցի հետ՝ բովանդակության ստեղծման և ռազմավարական զարգացման դրամաշնորհների տրամադրման համար։ Մրցույթի նպատակն է խթանել հասարակական հետաքրքրություն ունեցող թեմաների շուրջ քննարկումը և ամրապնդել հանրային նշանակություն ունեցող լրատվամիջոցների կայունությունն ու կենսունակությունը։

Այս ծրագրերի շրջանակներում ստեղծվող լրագրողական նյութերը միտված են ունեն լրացնելու տեղեկատվական բացերը և լսարանին տրամադրելու խորքային վերլուծություն, փաստահեն և տվյալահեն վստահելի տեղեկություն հանրային կարևորության թեմաների շուրջ։ Դա հատկապես կարևոր է հաշվի առնելով 2026թ․ սպասվող խորհրդարանական ընտրությունները, ինչին ընդառաջ հանրությունը կանգնելու է կարևոր որոշումների առաջ։

Ծրագրերի ընտրությունը կատարվել է անկախ մասնագիտական հանձնաժողովի կողմից՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համակարգմամբ։

  • Բովանդակության ստեղծման և բիզնես զարգացման դրամաշնորհներ կտրամադրվեն հետևյալ լրատվամիջոցներին՝ Infocom, Mediamax.am, A1Plus, Hetq, Factor.TV, CivilNet։ Այս ծրագրերի շնորհիվ լրատվամիջոցները կկարողանան շարունակել իրենց բնականոն գործունեությունը, ստեղծել նոր բովանդակություն և զարգացնել բիզնես բաղադրիչը՝ ամրապնդելով սեփական ֆինանսական անկախությունը։ Այս փուլի համար նախատեսված ընդհանուր բյուջեն կազմում է 152,500,000 դրամ։
  • Ռազմավարական նշանակություն ունեցող բովանդակության ստեղծման ծրագրի հաղթող լրատվամիջոցներն են՝ Ampop.am, MediaLab, GorisLab։ Այս կազմակերպությունները տարբեր ժանրերով և ձևաչափերով են փորձարկելու հանրության համար կարևոր թեմաների լուսաբանումը՝ առաջարկելով նոր մոտեցումներ և պատմելու ձևեր։ Այս ծրագրերի համար հատկացված ընդհանուր գումարը կազմում է 19,200,000 դրամ։

Ընտրված ծրագրերի տևողությունը 4-ից 10 ամիս է։

Լրատվամիջոցներին այս հնարավորությունը տրամադրվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից իրականացվող «Դիմակայուն ձայներ․ հանրային նշանակության մեդիայի հզորացում 2026թ. ընտրություններին ընդառաջ» և «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրերի շրջանակներում:


Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում Միացյալ Թագավորության կառավարության կողմից և համաֆինանսավորում է Եվրոպական միության կողմից։

 



Leave a Reply