E-learning կրթական հարթակի բովանդակությունը կառավարող ադմինիստրատորի աշխատանք

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը փնտրում է E-learning կրթական հարթակի բովանդակությունը կառավարող ադմինիստրատորի։

E-learning-ը հայերենով գործող առցանց կրթական միջավայր է՝ նախատեսված լրագրողների և մեդիայով հետաքրքրված մարդկանց համար։ Այն ներկայացնում է ՄՆԿ ուսումնական ծրագրերը՝ լրագրության, մեդիագրագիտության թեմաներով դասընթացներ, վերլուծական, ուսուցողական նյութեր, գրքեր, հրատարակություններ։ Հարթակը դինամիկ զարգանում է և պարբերաբար համալվում են նոր դասընթացներ և ուսումնական նյութեր։

Ադմինիստրատորն աշխատելու է արդեն գործող կառավարման համակարգում (Content Management System)․ ավելացնելու է մեկ դասընթաց՝ ապահովելով դրա ֆունցիոնալությունն ու գրավիչ տեսքը։ Բովանդակությունն ու գրաֆիկական պատկերները տրամադրելու է ՄՆԿ թիմը։ Տեխնիկական ու կատարողական հարցերում ակնկալում ենք ինքնուրույն աշխատանք և ստեղծագործական մոտեցում։

Պարտականություններ

  • Դասընթացի բովանդակության կոկիկ և գրագետ ձևավորում և հրապարակում, կայքում՝ ներառյալ տեքստեր, գրաֆիկներ, պատկերներ, տեսանյութեր, քվիզներ և այլ ինտերակտիվ տարրեր,
  • Դասընթացի կառուցվածքի, էջերի և այլ հիմնական բաղադրիչների նախագծում և գործարկում՝ ապահովելով օգտագործողի հարմարավետությունն ու տեսողական գրավչությունը,
  • Դասընթացի համար մետա թեգերի ստեղծում,
  • Կայքի ֆունկցիոնալության և կիրառելիության փորձարկում (Beta Test),  ընթացիկ խնդիրների հայտնաբերում  և շտկում։

Պահանջներ

Դիմորդը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին․

  • Բովանդակության կառավարման համակարգերի հետ աշխատանքի առնվազն  2 տարվա փորձ,
  • WordPress LMS, HTML Front end-ի խորացված իմացություն,
  • Աշխատանքային պորտֆոլիո (առնվազն 3 վեբ նախագիծ, ցանկալի է՝ կրթական բովանդակությամբ),
  • Վիզուալների  և տեսանյութերի մշակման ծրագրերի (Canva, Photoshop, այլ) իմացություն,
  • Հաղորդակցման լավ հմտություններ,
  • Հայերենի պատշաճ իմացություն։

Աշխատանքն ազատ գրաֆիկով է (freelance), այն ավարտելու համար նախատեսված է երկու ամիս։

Հետաքրքրված թեկնածուները պետք է ուղարկեն  ինքնակենսագրական (CV)` ներառյալ իրենց ձևավորած երեք վեբ նախագծերի հղումները, հետևյալ էլ․ հասցեին՝ [email protected]՝ նամակի «Թեմա» դաշտում նշելով՝ E-learning հարթակի ադմինիստրատոր։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ սեպտեմբերի 30, ժամը 17:00։

 



Leave a Reply