ԹելInk-ը՝ բացահայտումների ճամբար

ԹելInk-ի առաջին մասնակիցներն այնքան ուշագրավ պատմություններով էին եկել, որ կարելի էր դրանք հավաքել մի խաղատուփի մեջ ու վրան գրել՝ Անիրական պատմություններ՝ իրական պատմությունների հիման վրա:

ԹելInk-ը պատմասացության ճամբար է։ Այստեղ մեդիան միջնորդ ու միջոց է՝ խոսելու, արտահայտվելու, կիսելու մտքերը, էմոցիաներ, հյուսելու պատմություններ տարբեր հնարքներով՝ ֆոտոյով, վիդեոյով, ձայնով, տեքստով, նկարելով, երգով, պարով, անգամ՝ թելուկծիկով:

ԹելInk ճամբարների շարքը ՄՆԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր նախաձեռնությունն է Արցախից տեղահանված և նրանց ընդունող համայնքների երիտասարդների համար՝ Աֆեյան հիմնադրամի աջակցությամբ։

Օգոստոսի 22-24-ը ԹելInk-ի առաջին ճամբարն էր Սյունիքի և Վայոց ձորի երիտասարդների համար։ Նման ճամբարներ կլինեն նաև այլ մարզերում։



Leave a Reply