Փաստերի ստուգման լրագրության դպրոց 2025

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է փաստերի ստուգման լրագրության դպրոց «Փաստացի» ցանցի անդամ լրատվամիջոցների, ինչպես նաև այլ խմբագրությունների լրագրողների համար, որոնք ցանկանում են խորացնել փաստերի ստուգման լրագրության ոլորտում իրենց գիտելիքները։

Դպրոցը կվարեն լեհական «Պրավդա» խմբագրության փաստերի ստուգման լրագրող Յակուբ Սլիցը և տվյալների լրագրության մասնագետ Կատյա Մամյանը։

Դասընթացի հիմնական թեմաներն են․

  • Արհեստական բանականությունը և փաստերի ստուգումը։
  • Ընտրություներն ու ապատեղեկատվությունը։
  • Ապատեղեկատվության տարածումը կանխարգելող կարագավորումները։
  • Բաց տվյալների հավաքագրումը թվային հետաքննությունների համար (OSINT):
  • Մեծ ծավալի տվյալների հավաքագրումն (scrape) ու վերլուծությունը՝ ազատ օգտագործման գործիքների, Python ծրագրային լեզվի և արհեստական բանականության գործիքների կիրառությամբ։

Դպրոցը կանցկացվի սեպտեմբերի 16-18-ը Երևանում՝  Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գրասենյակում։

Դպրոցին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ օնլայն հայտը։

Մասնակիցներն ընտրվելու են մրցութային կարգով։ Հայաստանում փաստերի ստուգման «Փաստացի» ցանցի անդամ կազմակերպությունները ներկայացնող թեկնածուները կունենան դպրոցին առաջնահերթ մասնակցության իրավունք։

Դիմելու վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 8-ն է։

Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար՝ գրեք [email protected] էլ․ հասցեով։


Դպրոցը կազմակերպվում է «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից՝ Երևանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, «Միջազգային մեդիա աջակցություն» (IMS) կազմակերպության հետ համատեղ:



Leave a Reply