Փաստերի ստուգման ճամբար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում իրականացնում է փաստերի ստուգման/ մեդիագրագիտության ճամբար մարզերում բնակվող երիտասարդների համար՝ ուղղված փաստերի ստուգման մասին պատկերացումներ և համապատասխան հմտություններ ձևավորելուն։

Ճամբարի նպատակն է զարգացնել երիտասարդների՝ ապատեղեկատվության, քարոզչության և դավադրության տեսությունները բացահայտելու հմտությունները՝ կրթության մեջ և  մասնագիտական կյանքում, առօրյայում կիրառելու և համայնքներում դիմակայունություն ձևավորելու համար։ Ինչպես նաև, սովորեցնել ստեղծել սեփական նախագծերը՝ վերհանելով իրենց համայնքներում առկա խնդիրները, քննադատաբար գնահատել տեղեկատվական աղբյուրները, ստուգել փաստերը, որոնք տարածում են ապակողմնորոշիչ կամ մանիպուլյատիվ նյութերը (այդ թվում՝ տեսա-լսողական):

Ճամբարի ընթացքում դասընթացները կվարեն փաստեր ստուգողներ, մեդիագրագիտության մասնագետներ, լրագրողներ և փորձագետներ՝ ՄՆԿ մասնագիտական թիմի ներգրավվածությամբ, կլինեն գործնական, անհատական և խմբային աշխատանքներ փաստեր ստուգողների, ոլորտի մասնագետների հետ։

Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան ստեղծել մարզային փաստերի ստուգման ակումբներ։ Նրանք կկարողանան հեղինակել նաև նյութեր փաստերի ստուգման մեխանիզմները կիրառելու սկզբունքով․ լավագույն նյութերը կհրապարակվեն Media.am-ում։

Ճամբարի ավարտին 5 մասնակցի կտրամադրվի մինչև 4000 եվրո արժողությամբ ենթադրամաշնորհ` մարզերում և իրենց համայքներում փաստերի ստուգման ակումբներ հիմնելու և ճամբարի շրջանակում ստացած գիտելիքները տարածելու համար։  Ենթադրամաշնորհները տրվելու են մրցութային հիմունքներով։

Ճամբարի ենթադրամաշնորհային բաղադրիչը համակարգում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը։

Մասնակցության պայմաններ

Փաստերի ստուգման ճամբարը կանցկացվի 2025 թ․-ի հուլիսի 10-ից 16-ը Դիլիջանում։ Մասնակցությունն անվճար է, տեղափոխման և կացության ծախսերը հոգում են կազմակերպիչները։

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը: 

Կարող են դիմել 18-35 տարեկան մարզերում բնակվող երիտասարդները։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 26-ն է։

Մանրամասների համար գրել ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրերի համակարգող Անի Եղիազարյանին [email protected] էլ փոստի հասցեով։


Ճամբարն անցկացվում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում։ Այն Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ:

 



Leave a Reply