Հակամարտությունների լուսաբանման ամառային դպրոց

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հուլիսի 24-29-ը հայտարարում  է Հակամարտությունների լուսաբանման ամառային  դպրոց լրագրողների համար։  

Հակամարտությունների լուսաբանման դպրոցում մասնակիցները կուսումնասիրեն հակամարտությունների տեսություն և պատմություն, կոնֆլիկտների, զինված բախումների, ճգնաժամերի  լուսաբանման առանձնահատկություններ, մասնագիտական էթիկայի սկզբունքներ, փաստերի ստուգում, թվային և ֆիզիկական անվտանգություն, առաջին օգնության հմտություններ, մարդու իրավունքներին առնչվող հիմնահարցեր։  

 Դասընթացը կօգնի վիզուալիզացնել լրագրողական պատմությունները, օգտագործել բաց տվյալներ, ստեղծել մուլտիմեդիա նյութեր, փորձարկել լրագրողական ժամանակակից ժանրեր և ձևաչափեր։  

Դպրոցի ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան  ներկայացնել իրենց գաղափարները   մեդիա բովանդակության ստեղծման դրամաշնորհային մրցույթին և  իրագործել նախագծեր։  

Դպրոցի հիմնական դասընթացավարը լրագրող, դասախոս և մեդիա խորհրդատու Ջուլիա Փոլն է։ Նա BBC Radio-ի և BBC World Service-ի Հյուսիային Իռլանդիայի թղթակիցն է․ հակամարտություններ է լուսաբանել աշխարհի ամենաթեժ կետերից, այդ թվում՝ Աֆղանստանից, Իրաքից և Լիբիայից, մասնագիտական վերապատրաստման դասընթացներ է անցկացրել աշխարհի տարբեր երկրներում ՝ Հնդկաստան, Մալթա Ռուսաստան, Շրի Լանկա, Ուկրաինա և այլ։ Ջուլիա Փոլը Բելֆասթի Քուինս Համալսարանի գիտությունների դոկտոր է։   

Դպրոցի ընթացքում կապահովվի անգլերենից հայերեն  հաջորդական թարգմանություն։  

Դպրոցը կանցկացվի հուլիսի 24-29-ը Գյումրիում:  

Ուսուցումը ներառելու է ինչպես տեսական, այնպես էլ գործնական աշխատանք, քննարկումներ, դիտումներ։ Դասերը վարելու են նաև տեղացի փորձագետներ։  

 Մասնակցության համար կարող են դիմել՝  

  • հակամարտություններ, բախումներ լուսաբանող և/կամ թեմայի նկատմամբ մասնագիտական հետաքրքրություն ունեցող լրագրողները, խմբագիրները, բլոգերները, փոդքասթերները,  
  • հակամարտությունների թեմայով հետաքրքրվող ուսանողները՝ որոշակի աշխատանքային փորձ ունենալու դեպքում։  

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը մինչև հուլիսի 1-ը։  

Մասնակիցները կընտրվեն հաշվի առնելով՝  

  • պատշաճ լրացված հայտադիմումը,  
  • աշխատանքային և հակամարտությունների լուսաբանման փորձը,  
  • թեմայի շուրջ հրապարակումների առկայությունը,  
  • թեմայի նկատմամբ հետաքրքրվածությունը և մոտիվացիան։ 
     

Ուշադրություն. դպրոցին չեն կարող դիմել  այս ծրագրի շրջանակում 2021 և 2023 թվականներին  կազմակերպված Հակամարտությունների լուսաբանման  դպրոցների մասնակիցները։   

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մանե Գրիգորյանին mgrigoryan@mediainitiatives.am էլ․փոստի հասցեով կամ զանգահարել +374 95 583635 հեռախոսահամարին։  


Դպրոցն անցկացվում է «Որակյալ լրագրությունը՝ հակամարտությունների վերափոխման գրավական» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացվում է շվեյցարական «HEKS/EPER» և գերմանական «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ։   



Leave a Reply