Վարպետանոց արցախցի լրագրողների համար

Ապրիլի 17-19-ը Ծաղկաձորում անցկացվեց եռօրյա մասնագիտական վարպետանոց արցախցի լրագրողների համար, որի շրջանակում մասնակիցներն առիթ ունեցան ձեռք բերել նոր գիտելիքներ ու հմտություններ՝ պատմություն պատմելու տարբեր ձևաչափերում։

Վարպետանոցը մեկնարկեց վավերագրող կինոռեժիսոր Մարատ Սարգսյանի հետ հանդիպմամբ։ Մասնակիցները ծանոթացան վավերագրական ֆիլմերի կառուցվածքին ու սցենարային մոտեցումներին, դիտեցին ռեժիսորի ֆիլմերից մեկը և քննարկեցին դրա նկարահանման ընթացքը։

Հաջորդ օրը մասնակցեցին վավերագրական լուսանկարչության գործնական դասընթացի՝ Նազիկ Արմենակյանի ղեկավարությամբ։ Դասընթացի ընթացքում մասնակիցները ուսումնասիրեցին լուսանկարչության միջոցով պատմություն փոխանցելու նրբությունները։

ՌեԱրմենիայի թիմը ներկայացրեց Արհեստական Բանականության (ԱԲ) գործիքներն ու վերջին զարգացումները։ Լրագրողները փորձեցին ԱԲ-ի միջոցով ստանալ իրենց իսկ պատկերը՝ Pixar-ի ոճով։

Մասնակիցները Նարինե Սաֆարյանի հետ քննարկեցին մուլտիմեդիա պատմություն պատմելու կառուցվածքն ու գործիքները։ Իսկ Սոնա Քոչարյանի աջակցությամբ ձևավորեցին սեփական գաղափարները՝ համատեղ աշխատելով պատմություն պատմելու հմտությունների վրա։


Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։



Leave a Reply