- February 4, 2025
- Posted by: admin
- Category: Նորություններ
No Comments


Այսօրվա մարտահրավերները վաղվա հնարավորություններն են։ Ամեն դժվարություն իր մեջ ունի աճի և նորարարության հնարավորություն։ Ինչպես ասում է բիզնեսի և սոցիալական ձեռներեցության փորձագետ Սուրեն Մխիթարյանը՝ իրական ձեռնարկատիրության հոգին ծնվում է հենց այն պահին, երբ մարտահրավերները վերածում ենք բիզնես լուծումների՝ թե՛ մեր, թե՛ այլոց բարեկեցության համար։
Մենք արդեն սկսել ենք մեդիա մենեջերների համար նախատեսված դասընթացների շարքը։ Մասնակիցները փորձում են մեդիա գաղափարներից բիզնես նախագծեր ստանալ, և այս դասընթացն օգնում է նրանց այդ հարցում։
Դասերի մեծ մասն առցանց է, բայց կփորձենք ներկայացնել ընթացքն ու հուսով ենք, որ նախագծերից շատերը հաջողություն կունենան։
Դասընթացը կազմակերպվել է «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից՝ Երևանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, «Միջազգային մեդիա աջակցություն» (IMS) կազմակերպության հետ համատեղ: