- February 20, 2025
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ


Լրագրության ռեսուրսային կենտրոնը (Վրաստան) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (Հայաստան) փետրվարի 27-ին հրավիրում են լրագրության և հաղորդակցության դասավանդողներին մասնակցելու վերապատրաստման դասընթացի՝ «Կլիմայի փոփոխություն․ լուսաբանման և հաղորդակցության մոտեցումներ» միջազգային ուսումնական մոդուլով։
Ֆորմալ և ոչ ֆորմալ ուսուցման համար նախատեսված այս մոդուլը թարգմանվել է հայերեն և տեղայնացվել՝ համապատասխան հայաստանյան կարգավորումների և օրինակների։ Այն հասցեագրված է մեդիայի և հաղորդակցության մասնագետներին և ներառում է բաժիններ կլիմայի փոփոխության լուսաբանման ու հաղորդակցության հարցերի, շրջակա միջավայրին առնչվող որոշումների և հանրային իրազեկման ընթացակարգերի, միջազգային և տեղական տվյալների շտեմարանների և այլ բաց ռեսուրսների վերաբերյալ։
Մոդուլը կարելի է կիրառել որպես առանձին դասընթաց բուհերում կամ ներառել այլ թեմատիկ դասընթացների մեջ (օրինակ՝ ագրո կամ տնտեսական լրագրություն, բնապահպանական հարցերի լուսաբանում և հաղորդակցություն և այլն)։
Դասավանդողների վերապատրաստման դասընթացը տեղի կունենա փետրվարի 27-ին ՄՆԿ-ի գրասենյակում (Արշակունյաց 3)։ Մասնակցության համար խնդրում ենք լրացնել առցանց հայտը։ Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 24-ն է։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Նարինե Սաֆարյանին՝ [email protected], 055895700։