Նկարահանման նրբությունները՝ Փոլ Էնկելարի մատուցմամբ

Լույս, ճիշտ անկյուն, խորություն, հերոսի ճիշտ ընտրություն․․․ Նկարահանման նրբությունները շատ են, իսկ ընթերցողին այսօր վիզուալ պատմություններն են գրավում։ 

Դեկտեմբերի 4-7-ը մրցանակակիր վավերագրող-ռեժիսոր, օպերատոր և լուսանկարիչ Փոլ Էնկելարը աշխատեց երևանյան ու մարզային լրատվամիջոցների օպերատորների հետ։ Տեսական կարևորը յուրացնելուց հետո մասնակիցները տեղում կազմակերպեցին հարցազրույցներ, ՄՆԿ մասնագետների օգնությամբ փորձեցին մշակել ու ստանալ որակյալ արտադրանք։ Իսկ հետո հերթը գրասենյակից դուրս նկարահանումներինն էր․պետք էր գտնել կամ ստեղծել հետաքրքիր իրավիճակ ու տեսապատկերել դրանք։  

Մասնակիցները հնարավորություն ունեցան նախկինում իրենց նկարահանած ռեպորտաժների և կարճ վավերագրական ֆիլմերի մասին դիտարկումներ լսել փորձառու օպերատորից։ Դիտեցին նաև Փոլ Էնկելարի՝ էքստրեմալ պայմաններում նկարված ֆիլմերից հատվածներ և քննարկեցին արտասովոր իրավիճակներում օպերատորի աշխատանքի առանձնահատկությունները։ 

Տեսապատկերման հմտությունները, փորձը, նաև՝ սուր ու նկատող աչքը կարևոր են որակյալ վիդեո կոնտենտ ստանալու համար, իսկ այս ամենի շուրջ մասնագիտական շփումներն ու փորձի փոխանակումը՝  սպասված ու ցանկալի հնարավորություն։  


Դասընթացը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: 



Leave a Reply