Լատվիայի եվրաինտեգրման փորձը․ դասեր Հայաստանի համար

Նոյեմբերի 21-ին «Լատվիայի եվրաինտեգրման փորձը․ դասեր Հայաստանի համար» թեմայով սեմինարին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ քննարկվեց Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգի լուսաբանումը, զուգահեռներ անցկացվեցին Լատվիայի հետ, որն արդեն 20 տարի է, ինչ ԵՄ անդամ է։

Սեմինարը կազմակերպել էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Վրաստանում և Հայաստանում Լատվիայի դեսպանության աջակցությամբ և Լրատվամիջոցների զարգացման բալթյան կենտրոնի ու Լատվիայի անդրատլանտյան կազմակերպության հետ համատեղ։

Իր ողջույնի խոսքում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտ Մեդնեն ընդգծեց ԶԼՄ-ների դերը հանրությանը պրոֆեսիոնալ ​​և փաստացի տեղեկատվություն փոխանցելու գործում:

Lատվիական անդրատլանտյան կազմակերպության փորձագետ Իննա Շտեյնբուկան և ԶԼՄ-ների, քաղաքականության և ԵՄ-ի գծով փորձագետ Մարտա Ռիբելեն Հայաաստանի լրագրողներին ներկայացրեցին ԵՄ ճանապարհին Լատվիայի փորձը, երկրի առջև կանգնած մարտահրավերները և բացատրեցին, թե ինչպես է բարեփոխումների գործընթացը և ԵՄ անդամակցությունը նպաստել Լատվիայի անվտանգության, տնտեսական բարգավաճման և միջազգային ազդեցության բարձրացմանը։

Սեմինարին քննարկվեց նաև լրագրողների դերը հասարակությանը ԵՄ խնդիրների մասին իրազեկելու գործում, ինչպես նաև ԵՄ կառույցների կողմից նման նպատակների համար ընձեռվող հնարավորությունները: Ընդանուր առմամբ սեմինարի նպատակն էր ՄԱԿ-ի ԱԽ-ի թեկնածությունների համատեքստում կիսվել փոքր երկրների գլոբալ դիվանագիտությանը նպաստելու հնարավորությունների մասին:

Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, ներկայացնելով կատարած Հայաստան-ԵՄ հարաբերությունների լուսաբանման հետազոտությունը, նշեց, որ դրա հիմնական օրակարգը, երկրի զարգացումն է, որը սակայն, տեղական լրատվամիջոցների համար մեծ հետաքրքրություն չի առաջացնում։



Leave a Reply