Ուսուցիչների վերապատրաստում

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության դասընթացը երաշխավորվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից և ներառվել է ուսուցիչների ատեստավորման համար նախատեսված դասընթացների ցանկում։

Ըստ այդմ, մենք կազմակերպելու ենք ուսուցիչների պարտադիր ատեստավորման վերապատրաստումներ։ Վերապատարստումներն իրականացվելու են սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում՝ ըստ հավաքագրված խմբերի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում։

Կարող եք գրանցվել հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատարստումներին մասնակցելու համար հետևյալ հղումով՝ https://forms.gle/HWufYZv9B9nqXuUm9

Առավել մանրամասն տեղեկատվությունն ընթացիկ կուղարկվի գրանցված մասնակիցներին։

Մանրամասների համար կարող եք դիմել Մեդիագրագիտության ծրագրերի համակարգող Անի Եղիազարյանին (010 583620):



Leave a Reply