- August 20, 2024
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
Դպրոցը կվարի Ստեփան Գրուզոն (Stéphane M. Grueso) ՝ փաստերի ստուգման իսպանական Մալդիտա կազմակերպության ուսումնական բաժնի ղեկավարը։ Ներգրավված կլինեն նաև տեղացի մասնագետներ, բանախոսներ։
Դասերի ընթացքում մասնակիցները կսովորեն՝
- Ինչ է փաստերի ստուգման լրագրությունը,
- Ինչպես ընտրել փաստերի ստուգման թեմա,
- Ինչպես ստուգել լուսանկարներն ու տեսանյութերը,
- Ինչպես դիմագրավել Արհեստական բանականության մարտահրավերներին,
- Ինչ գործիքներ և մեթոդներ կիրառել տարբեր նյութերի վրա աշխատելիս,
- Ինչպես լսարանի համար մատչելի և պատկերավոր ներկայացնել փաստերի ստուգման պատմությունները։
Դպրոցը կացկացվի սեպտեմբերի 17-21-ը Ծաղկաձորում։ Մասնակիցները պետք է ներկայանան գաղափարով, որը կարող է փաստերի ստուգման կամ հետաքննության նյութ դառնալ։ Դասերի ընթացքում նրանք կզարգացնեն իրենց գաղափարները և դպրոցի ավարտին կներկայացնեն դրանք Հայաստանում փաստերի ստուգմամբ զբաղվող խմբագրությունների ներկայացուցիչներին։ Եթե գաղափարը հետաքրքրի նրանց, հնարավոր է՝ հեղինակները համագործակցության առաջարկներ ստանան տարբեր խմբագրությունների փաստեր ստուգող թիմերից։
Դպրոցին մասնակցելու համար անհարժեշտ է լրացնել հետևյալ օնլայն հայտը։
Մասնակիցներն ընտրվելու են մրցութային կարգով։ Հայաստանում փաստերի ստուգման «Փաստացի» ցանցի անդամ կազմակերպությունները ներկայացնող թեկնածուները կունենան դպրոցին առաջնահերթ մասնակցության իրավունք։
Դիմելու վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 10-ն է։
Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար՝ գրեք [email protected] էլ․ հասցեով:
Դասընթացը կազմակերպվել է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում: