- May 22, 2024
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է «Խաղաղության Անատոմիա-2» մասնակցային վավերագրական նախագծի մրցույթ:
Այն հնարավորություն է տալիս համատեղ ստեղծել 5-ական րոպե տևողությամբ 6 պատմություններ, որոնք կմիավորվեն մեկ վավերագրական ֆիլմում։
Մրցույթում հաղթած հեղինակները 6 պատմությունների, իրավիճակների և ճակատագրերի միջոցով կներկայացնեն խաղաղության մասին հանրության տարբեր խմբերի մոտեցումները, համայնքների և անհատների պատկերացումները։
Հեղինակները պետք է առաջարկեն հատուկ գաղափարներ, որոնք կկոտրեն սովորական կարծրատիպեր, կտան հարցեր, կլսեն պատասխաններ, կփնտրեն լուծումներ։
Ընտրված 6 հայտերի հեղինակները ՄՆԿ մասնագետների հետ կհստակեցնեն ֆիլմի վերջնական ձևաչափը, ժանրերը, ստեղծագործական այլ բաղադրիչներ։
Հունիս–սեպտեմբեր ամիսներին ՄՆԿ արտադրական խմբի աջակցությամբ կնկարահանվեն ֆիլմի մասերը։
Հեղինակային ստեղծագործական աշխատանքի համար մասնակիցները կստանան հոնորարներ։
Նախագծին կարող են մասնակցել լրագրողներ, ռեժիսորներ, սցենարիստներ, վավերագրողներ։ Հայտերն ընտրելու է ՄՆԿ մասնագիտական հանձնաժողովը՝ հետևյալ չափանիշներով․
- Գաղափարի յուրահատկությունը, ստեղծագործական և նորարարական մոտեցումը թեմային,
- Հայտում սթորիթելինգի՝ պատումների և տեսալսողական ժանրերի կիրառությունը,
- Հետաքրքիր ասելիք և կերպար ունեցող, առանձնահատուկ ճակատագրերի տեր հերոս(ներ)ի առկայությունը,
- Թեմային առնչվող վայրի ու տեսաշարի մասին հստակ պատկերացումը,
- Աշխատանքի համանման փորձը։
Հանձնաժողովը կառաջնորդվի գաղափարների ու թեմաների բազմազանությամբ։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 20-ը լրացնել հայտադիմումը՝ ներառելով 5 րոպե տևողությամբ ֆիլմի գաղափարը։
Հայտերի առաջնային գնահատումից հետո ընտրված հեղինակները կհրավիրվեն հարցազրույցի։
Ուշադրություն* մրցույթին չեն կարող մասնակցել 2022 թվականին ՄՆԿ նախորդ` «Խաղաղության անատոմիա 1» նախագծում հաղթած հեղինակները։
Հարցերի դեպքում դիմել Արփի Բեքարյանին, էլ․ փոստ․ [email protected]
Նախագիծն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ EU4peace ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից։