- March 19, 2024
- Posted by: admin
- Category: Նորություններ
Հիմա մեդիագրագիտության մասին ավելի շատ են խոսում, ի տարբերություն նախորդ տարիների, և կրթական համակարգում՝ մասնավորապես, սակայն խնդիր կա մակերեսային քննարկումներից, փորձնական և հատվածային մասնակցությունից անցում կատարել ավելի խորքային գիտելիքների փոխանցման և ավելի լայնածավալ աշխատանքների թե վերապատրաստումների, թե ինտեգրման գործընթացում հաջողության հասնելու համար։
Մեդիագրագիտության տարածման և դպրոցներում ուսուցանման ներկայիս վիճակը ավելի լավ հասկանալու և ըստ այդմ էլ մեդիագրագիտության ինտեգրման խթանման նպատակով էլ ՄՆԿ-ն նախաձեռնեց «Մեդիագրագիտությունը Հայաստանի դպրոցներում» հետազոտության իրականացումը, որի արդյունքները օրերս ներկայացրինք շահագրգիռ կազմակերպություններին, ոլորտում դերակատարում ունեցող պետական, հասարակական և միջազգային կառույցներին:
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին նաև հետազոտության արդյունքում դուրս բերված առաջարկություններն ու կարիքների վրա հիմնված դիտարկումները, որոնց ուղղությամբ պետք է ծավալվեն հետագա գործողություններն ու գործընթացները շոշափելի վերջնարդյունք ունենալու համար։
Հետազոտությունը հասանելի է առցանց` https://shorturl.at/FJPZ6
Հետազոտությունը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: