15 ուսուցիչ զարգացրին մեդիագրագիտության հմտությունները

Հուլիսի 17-21-ը Աղվերանում անցկացվեց Մեդիագրագիտության մեր հերթական ամառային դպրոցը ուսուցիչների և դասավանդողների համար։

Ծրագրում ընդգրկված էին 15 ուսուցիչներ Հայաստանի տարբեր մարզերի քաղաքային և գյուղական դպրոցներից։
Ուսուցիչները ունեցան առցանց հանդիպումներ միջազգային փորձագետների հետ, իսկ տեղացի մասնագետների հետ զարգացրին մեդիագրագիտության հմտությունները, ծանոթացան մեդիա գործիքներին, դրանց կիրառությանը կրթության մեջ։

Մեդիագրագիտության ամառային դպրոցը կազմակերպվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում:



Leave a Reply